ԶՊՄԿ պարզաբանումը՝ իր նախկին աշխատակիցներին դատի տալու տեղեկության վերաբերյալ

2025 թ․ հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում արձանագրված արտադրական գործընթացի ավելի քան 10 օրվա ամբողջական դադարեցումը ընկերության տնտեսական գործունեության իրականացման խոչընդոտում էր՝ պայմանավորված մի շարք անձանց կողմից իրականացված ապօրինի և ոչ իրավաչափ գործողություններով։ Այս մասին ի պտասխան Hraparak.am–ի ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակցից 5 միլիարդ է պահանջում – Հրապարակ հայտնել է ԶՄՊԿ լրատվության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Նա նաեւ նշել է. «Մասնավորապես՝ դրսևորվել են սաբոտաժի դեպքեր, ինչպես նաև անօրինական կերպով այլ աշխատակիցները զրկված են եղել աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Այս ապօրինությունները հանգեցրել են էական տնտեսական վնասների՝ ընկերության և դրա հարյուրավոր աշխատակիցների, բազմաթիվ կապալառու ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան։ Խնդիրն ունի բացառապես իրավական ճանապարհով լուծում ստանալու նպատակ՝ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, սաբոտաժի դեպքեր, խախտվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցների, ընկերության իրավունքները, երկրին հասցվել է զգալի վնաս և դրա գնահատականը պետք է տրվի քաղաքակիրթ եղանակով»։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայց է ներկայացրել աշխատանքից հեռացված 8 աշխատակիցների դեմ, որոնք, ըստ ընկերության, փետրվարին ԶՊՄԿ-ում տեղի ունեցած 10 օրյա գործադուլի նախաձեռնողներն էին։ Գործադուլավորները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։ Ընկերությունը այդ օրերին հրապարակային հայտարարություններ արեց՝ ակնարկելով, որ գործադուլավորների հետևում այլ ուժեր և շահեր կան։ Գործադուլի կազմակերպիչներն իրենց հերթին պնդում էին, որ սա սոցիալական արդարացի պահանջ է և օրինական գործադուլ։

Ընկերությունը դեռևս այդ օրերին հայտարարեց, որ աշխատանքից ազատում է 8 աշխատակցի, որոնք «հրահրել, կազմակերպել են սաբոտաժ»։ Հետագայում այդ աշխատակիցները դիմեցին դատարան՝ աշխատանքի վերակագնվելու հայցով։ Իսկ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն է այս նախկին աշխատակիցների դեմ հայցով դիմել դատարան՝ պահանջելով նրանցից մոտ 5 միլիարդ դրամի չափով փոխհատուցում՝ ընկերությանը պատճառած վնասի համար։ Նախկին աշխատակիցները դա որակել են որպես հաշվեհարդար։

Արայիկ Մարգարյանը նշել է, որ իրավական գործընթացը չի կարող հաշվեհարդար համարվել և այդ գործընթացով ընկերությունը փորձում է դատարանի միջոցով նախկին աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական ստանալ և պաշտպանել իր օրինական շահերը։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am