Նիկոլենց խզբզված, կեղտոտ պատերով ու հնոտ իրերով տունն իսկը չուլան է․․․

Ասաց Շուշին դժգույն քաղաք է՝ հանձնեց։ Արցախը բեռ է՝ հանձնեց։ ՀՀ տարածքները ձյունապատ են` հանձնեց։ Այսօր էլ թե՝ «Մեր եկեղեցիները չուլանացված են»։ Չուլանը, գիտեք, խորդանոցն է, որտեղ նետում են անպետք իրերը։ Ստացվում է, որ եկեղեցին էլ անպետք իրերի պահման վայր է։ Այս մարդը չի տեսնում լույսը, գեղեցիկը, հոգևորը։ Արևի վրա բիծ է որոնում։ Եթե արևը Հայաստանինը լիներ, վաղուց հանձնած կլիներ, որովհետև այն, ինչ մերն է, նրա համար անընդունելի է․․․ Տարիներ առաջ, երբ Նիկոլենց տունն էր ցուցադրվում, իսկը չուլան էր, բայց ոչ մեկը չասաց՝ սա տու՞ն է, թե՞ չուլան։ Խզբզված, կեղտոտ պատերով ու հնոտ իրերով։ Հետո, երբ վարչապետի աթոռին բազմեց, այդ տունը վերանորոգեց, մի հրաշք վայր դարձրեց։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ վարչապետ դառնալուց հետո, որ իր կյանքն այդքան բարեկեցիկ է դարձրել՝ շքեղ ամառանոցներով, մեքենաներով, տներով, ինչո՞ւ չմտածեց «դժգույն» Շուշին էլ գեղեցիկ դարձնել։ Ինչո՞ւ Արցախը բեռ համարեց ու հանձնեց կամ ինչո՞ւ ՀՀ սարերը, ձյունապատ տարածքները նվիրեց  թշնամուն․․․ Հիմա էլ աչքը եկեղեցուն է գցել` հայ ժողովրդին պահող միակ հենասյունին։

Եկեղեցին չուլան է՝ հանձնենք, մյուսների սկզբունքով։ Բա որ եկեղեցին չուլան է, ինչո՞ւ ես չուլանում մոմ վառում․․․ Հենց օրեր առաջ էիր հայ ժողովրդին ավետում՝ գնացինք ու Տաթևի վանքում մոմ վառեցինք։ Ու՞մ ես կեղծավորաբար խաբում՝ Սյունիքի՞ն, թե՞ ողջ Հայաստանին։ Բավ է, կանգ առ, էլ հանձնելու բան չունենք։ Էլ տալու բան չունենք։ Մեր Սրբոցի վրա է արդեն ոտնահետքերդ երևում։ Մեր գոյության հիմքն ես արդեն փորում։ Կանգ առ։ Եկեղեցին մեր սրբավայրն է, մեր Տունը, մի անպատվիր։ Փոքրիկ բիծը տեսնելուց առաջ նրա պայծառ լույսը տես։ Վախենամ, որ այդ լույսից ես սարսափում։

Հասմիկ Բաբաջանյան

 

hraparak.am

դիտվել է 725 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am