Ալո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 21.1 տոկոս անկում, իսկ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ՝ 10.5 տոկոս։

Մտահոգիչ պատկեր է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի արդյունաբերական հզորությունների ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության վրա։

Մինչդեռ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տևական ժամանակ տարվող հակաքարոզչությունը՝ Հայաստանի տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող ոլորտի դեմ, կարծես, առանձնապես չի «անհանգստացնում» մեր հանրության մասնագիտական լայն շրջանակներին։

Բաքվում արդեն սկսել են Հայաստանի հանքարդյունաբերության դեմ քարոզը տարածել նաև ուսանողության շրջանում։

Անցած շաբաթ 2022-2023թթ. Լաչինի միջանցքը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներից» կազմված «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան այցելել էր Բաքվի պետական համալսարան։ Այդ կոալիցիայի նախաձեռնող՝ Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ՝ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ ղեկավար Մուգաբիլ Բայրամովը երիտասարդների ուշադրությանն էին ներկայացրել դեռևս փետրվարին իրենց կողմից հրապարակված Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը։

Հանդիպման նպատակներից էր՝ համալսարանի դասախոսներին և ուսանողներին խրախուսել, որպեսզի համատեղեն իրենց ջանքերը «Հայաստանի պատճառած տարածաշրջանային աղտոտման» հետևանքով առաջացած շրջակա միջավայրի վնասը գնահատելու և դրա դեմ պայքարելու համար։

Իսկ Հայաստանի իշխանություններն անգամ չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառի հատման փաստը։ Մոտավոր հաշվարկներով առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել այդ տարածքից։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ էկոցիդ, ինչում փորձում է մեղադրել մեզ Ադրբեջանը՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց ներկայացնելով Հայաստանի դեմ և փոխհատուցում պահանջելով՝ իբրև շրջակա միջավայրին հասցված վնասի ու Արցախի եզակի բնության ոչնչացման համար։

Այս մեղադրանքներին զուգահեռ՝ Արցախում բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է սկսել Կաշենի պղնձամոլիբդենային հանքի շահագործումն ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Բացի այդ՝ Բաքվում ներկայացվել է Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» բնական պաշարների ատլասը։

Հայ բնապահպանների թեթև ձեռամբ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ վայրահաչող Ադրբեջանը, բնականաբար, պատրաստվում է շահագործել և տնտեսական օգուտ ստանալ այդ պաշարներից։

Այս ամենը հուշում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման ու փոխադարձաբար միջազգային ատյաններ ներկայացված դատական հայցերից հրաժարումը չի դադարեցնի Ադրբեջանի կողմից մեր դեմ իրականացվող հիբրիդային տեղեկատվական պատերազմը։ Եվ դրան ի պատասխան՝ մեր երկրի կողմից պետք է տարվի գրագետ տեղեկատվական քաղաքականություն՝ նախևառաջ սեփական հանրությանը տեղեկացնելու արդյունաբերության կարևորության մասին, որից հետո՝ միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքի արդյունքում գոնե որոշ չափով կչեզոքացվեն ադրբեջանական կեղծ քարոզչության հնարավոր բացասական հետևանքները։

Ընդ որում՝ ազգային անվտանգության խնդիր պետք է դիտարկվի Հայաստանի ներսում երկրի կարևորագույն ոլորտների վերաբերյալ կեղծ, հակագիտական տեսակետների տարածումը՝ ապատեղեկատվություն, որը նույնպես լուրջ զենք է դառնում թշնամու քարոզչական զինանոցում։ Պետական մակարդակով անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում՝ երկար ժամանակ կիրառվող բացահայտ սուտը մի օր կվերածվի բացարձակ ճշմարտության, և այդ ժամանակ արդեն ուշ կլինի որևէ կերպ պաշտպանվելու համար։

7or.am

դիտվել է 454 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am