Ստուգողական այց Երևան. ինչից է անհանգստացած Թեհրանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը: Ուշագրավ փուլում է Իրանի արտգործնախարարը ժամանում Հայաստան: Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեցին, իսկ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարում արձանագրելով՝ ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կայուն պահպանել: Մյուս կողմից պաշտոնական Թեհրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ է հարաբերություններն ինտենսիվորեն խորացնում: Անկասկած Թեհրանին կհետաքրքրի Հայաստան-Իսրայել հարաբերություններում նկատվող շարժը, դրական այն դինամիկան, որ արձանագրվում է վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններում: Ինչ-որ առումով, սա կարող է անհանգստացնել Թեհրանին: Անկախ ամեն ինչից Հայաստանի միջազգային վարկը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո էապես մեծանալու միտում ունի, և հարևան Իրանի արագ արձագանքը դրան միանգամայն ընկալելի է: Իսկ առհասարակ, հարկ է նկատել, որ Իրանը վերջին շրջանում բավական տարածաշրջանային ուշագրավ խաղ է տանում: Նախօրեին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տարածվել է որպես պաշտոնական փաստաթուղթ: Երեք երկրների մշտական ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին համապատասխան հայցով դիմել են Խորհրդի նախագահին: ԱԽ-ի գործող նախագահ՝ Իտալիայի մշտական ներկայացուցիչ Սեբաստիանո Կարդին ԱԽ անդամներին տեղեկացրել է, որ նամակում հիշատակված հայտարարությունը «կարձակվի որպես ԱԽ-ի փաստաթուղթ»: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում նոյեմբերի 22-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, կոչ են արել շարունակել Սիրիայում լարվածության լիցքաթափումը, հաստատել են իրենց համագործակցության շարունակումը՝ հանուն ահաբեկիչների վերջնական ոչնչացման, և պաշտպանել են միջսիրիական լայն երկխոսությունը: Հայտնի է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռուհանին պայմանավորվել են, որ կշարունակեն համագործակցել ԴԱԻՇ-ի վերջնական տապալման համար: «Երկրների ղեկավարներն արձանագրել են, որ ՄԱԿ ԱԽ-ի ցուցակներում ընդգրկված Սիրիայում ահաբեկչական խմբերի ոչնչացմանն ուղղված մի քանի տարվա միջազգային ջանքերից հետո 11 ամսում 2016 թ. դեկտեմբերի 29-ին կրակի դադարեցման ռեժիմի սահմանման պահից հաջողվել է վճռականորեն մոտեցնել ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացումը, որոնք այդպիսին են սահմանվել ՄԱԿ ԱԽ-ի կողմից, և պայմանավորվել են, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցությունն ի շահ դրանց վերջնական ոչնչացման»,- ասվում է փաստաթղթում: Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրականորեն է գնահատել Սոչիում տեղի ունեցած՝ Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները: «Ռուսաստանի նախագահի կազմակերպած Սոչիի գագաթնաժողովը ճիշտ քայլ եղավ ճիշտ ժամանակ Սիրիայում կայունության և անվտանգության ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ասադի հետ զրույցում Ռուհանին նշել է, որ իր երկիրը «պատրաստ է ակտիվորեն մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին», նաև «կշարունակի աջակցել Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում»: Խոսելով Սիրիայում քաղաքական գործընթացի մասին՝ Իրանի նախագահը նշել է, որ սիրիացիները պետք է իրենց ապագան վճռեն առանց արտաքին միջամտության: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռուհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հայտարարությամբ հանդես եկան Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով։ Նրանք նշեցին, որ Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք կոչ էին արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին մասնակցելու Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, որը տեղի կունենա Սոչիում մոտ ժամանակներս Պուտինը, Ռուհանին և Էրդողանը գոհունակություն են արտահայտել՝ կապված հանդիպման արդյունքների և Սիրիայում գործողությունների եռակողմ համակարգման մակարդակի հետ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում անցկացնելու սիրիական կարգավորմանն ուղղված նոր հանդիպում։ Պուտինը հանդիպման արդյունքներով արձանագրեց, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարագացնեն Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը և, ընդհանուր առմամբ կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am