50 ՔՊ-ականի անուն է շրջանառվում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Առայժմ՝ ՔՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաեւ համապետական ընտրությունների քարոզարշավին։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով՝ մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների, տարածքային կառույցների անդամների հետ: Երբեմն միմյանց դեմ անուղղակի «բոչկա են գլորում», որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն` նրանք ՔՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են եւ մասնակցելու են վարչության ընտրություններին։

Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտնի դառնալու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը, եւ մեխանիկորեն` ովքեր դառնան վարչության անդամ, բարձր դիրքեր կզբաղեցնեն նաեւ ԱԺ նախընտրական ցանկում։ Ի դեպ, ՔՊ-ականներն այսօր մեկնարկող ԱԺ նիստին էլ են մարտական ներկայանալու, նրանք չեն մարսել Լեւոն Քոչարյանի՝ անցած քառօրյային ունեցած ելույթը եւ որոշել են կռիվ սադրել, որ ընդդիմությանը եւ հատկապես Լեւոն Քոչարյանին պատժելու լեգիտիմ հիմք ունենան՝ Փաշինյանի հասցեին կոշտ գնահատականների համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 05․ 25 թ համարում։

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am