Իմ փոքրիկ նավակ, ինձ տար մեր տնակ․․․Հասմիկ Բաբաջանյան

20 օր փնտրում են փոքրիկ Տիգրանիկին։ Ողջ Հանրապետությունը ծնող դարձած ու շունչը պահած՝ սպասում է։ Ի վերջո հայտնի դարձավ, որ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Մեծ է մարդկանց հուսախաբությունը, նրանք սպասում էին, որ փոքրիկը կենդանի լիներ։ Եվ ո՞վ էր տվել այդ հույսը, որը մահից ավելի սարսափելի է, ո՞վ է հույսով կերակրել, որ կա՛ երեխան ու իրենք զգում են նրա գոյությունը։ Էքստրասենսերն ու բախտագուշակները։ Օնլայն հարթակում համարյա չեմ հանդիպում մի գրառում, որ անձնուրաց աշխատանքի համար շնորհակալ լինեն փրկարաներին, ջրասուզակներին։

Մարդիկ սպասում էին, որ  երեխան շուտով կենդանի կգտնվի, որովհետև նրան գողացել կամ ինչ որ տեղ պահում են․․․ Ու հիմա չեմ զարմանում, երբ սոցիալական ցանցերում հուսախաբված մարդիկ չեն հավատում, որ երեխան չկա, դեռ չեմ խոսում փոքրիկի ծնողների, հարազատների մասին։ Մարդիկ, լսելով, որ հայտաբերվել է փոքրիկ դին, գրում են, որ սուտ է, սուտ է․․․ Չեմ ուզում ցավացնել՝ գրառումները մեջբերելով, բայց պիտի ասեմ։ Հուսախաբության, հուսահատության, անհավատության  պատճառն էլի էքստրասենսներն են։ Գուցե դա առիթ լինի, որ դուրս գանք անհավատությունից ու մտնենք Աստծո՝ ճշմարտության  դաշտ։ Եվ գուցե սնոտիապաշտության մռայլ վարագույրն է Աստված ցանկացել պատռել և  ուշքի բերել հանրությանը։ Չգիտեմ ինչու, հիշեցի «Իմ փոքրիկ նավակ» երգը, բայց տողը փոխեցի՝ 
Իմ փոքրիկ նավակ
Ինձ տար մեր տնակ․․․
Ճշմարտությունն իր ոտքով տուն է եկել, բայց էլի չեք հավատում։ Աստված ի՞նչ անի։ 
Հիշեցնենք, որ փրկարարները Մարմարիկ գետում երեխային որոնում էին մայիսի 4-ից սկսած։


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am