Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու

Միջազգային որոշ հարթակների դիվանագիտական ​​շրջանակներում լարվածություն է հասունանում, ըստ չհաստատված տեղեկությունների, Ադրբեջանը պատրաստվում է բացահայտորեն աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Ըստ այդ աղբյուրների՝ Իլհամ Ալիևը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախատեսում են առաջիկա օրերին հրապարակել պաշտոնական դիրքորոշում, ինչը տարածաշրջանային քաղաքականության մեջ անսպասելի շրջադարձ կենթադրի։

Ըստ այդ աղբյուրների, այս քայլը կապում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի Բաքու կատարելիք առաջիկա այցի հետ, որը վերջին երեք տարվա ընթացքում առաջինն է և նախատեսված է 2025 թվականի մայիսի վերջին։

Հայտարարությունների տոնը կլինի կոշտ և հակառուսական։ Ալիևը շարունակում է AZAL ինքնաթիռի վթարից հետո սկսված և մայիսի 9-ի Մոսկվայի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելով դրսևորված առճակատման գիծը։ Նրա հռետորաբանությունը համահունչ և ավելի կոշտ է լինելու, քան նույնիսկ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, նշում են այդ աղբյուրները:

Վերլուծաբանները վաղուց էին մատնանշում, հնարավոր հռչակագրին նախորդած իրադարձությունների շղթան։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցումը, որը նախկինում դրսևորվում էր առևտրային սահմանափակումներով և փոխադարձ մեղադրանքներով, նոր փուլ մտավ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Ալիևի՝ Ռուսաստանի մայրաքաղաքում Հաղթանակի շքերթին մասնակցելուց հրաժարվելը, վաղեմի ավանդույթին հակառակ, արդեն իսկ դիտվում էր որպես Կրեմլից հեռանալու խորհրդանշական ժեստ։

Հատկապես հետաքրքիր է թուրքական ազդեցությունը Ադրբեջանի դիրքորոշման ձևավորման գործում։ Էրդողանը, որի ազդեցությունը Բաքվի արտաքին քաղաքականության վրա պատմականորեն նշանակալի է, վերջին ամիսներին ակտիվացրել է ուկրաինական ճգնաժամի լուծման կոչերը։ Թուրքիայի առաջնորդը, հավասարակշռություն պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցության և Մոսկվայի հետ երկխոսություն պահպանելու միջև, նախադեպ է ստեղծում իր դաշնակիցների մանևրների համար։

Դիտորդները ենթադրում են, որ հենց այս տրամաբանության մեջ են Էրդողանն ու Ալիևը որոշել կոորդինաղված խաղալ ուկրաինական ուղությամբ, կատարելով այդ շարքում տարբեր, բայց իրար լրացնող դերեր:

Իսկ այդ համատեքստում Ալիևի հեռացումը ռուսական ուղուց պարտադիր է, մանավանդ, որ ղարաբաղյան խնդրի լուծումից հետո Ալիևի կախվածությունը Պուտինից էապես նվազել է:

Ուկրաինացի դիվանագետի այցի նախապատրաստական ​​աշխատանքները ուղեկցվում են կուլիսներում խորհրդակցություններով։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, կողմերը քննարկում են ոչ միայն քաղաքական աջակցությունը, այլև էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս ասպեկտը հատկապես կարևոր է Կիևի համար, որը շարունակվող հակամարտության պայմաններում փնտրում է ռեսուրսների մատակարարման այլընտրանքային ուղիներ։

«Եթե Ալիևի հայտարարությունները կատարվեն ըստ նախատեսվածի, դա կլինի աննախադեպ, երբ ավանդաբար Մոսկվային մոտ համարվող երկիրը հրապարակավ կանցնի Ուկրաինայի կողմը։ Սակայն առայժմ ամեն ինչ մնում է լուրերի մակարդակում»,-նշում են այս աղբյուրի ներկայացուցիչները:

Լրագրողները դեռևս չեն կարողացել ստանալ ադրբեջանական կողմից այս լուրերի հաստատումը։

Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ այս տեղեկատվությունը կդառնա՞ դիվանագիտական ​​խաղի մաս, թե՞ կվերածվի կոնկրետ քաղաքական գործողությունների։

Միջազգային փորձագետները զգուշացնում են նման հայտարարություններով պայմանավորված տարածաշրջանի կայունությանը սպառնացող ռիսկերի մասին, որտեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հակասող շահերը ստեղծում են պայթունավտանգ խառնուրդ։

Մասնավորապես, վերջերս անուղղակի դա հաստատեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարը, նշելով, որ մեծ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր կոնֆլիկտի վերսկսման ռիսկը:

Իսկ թե Ադրբեջանն ինչ ակնկալիքներ ունի այս ամենից հետո Հայաստանի հետ հարաբերություններում, կներկայացնենք մեր հաջորդ անդրադարձում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am