Երբ «տիեզերական մասշտաբի անբարոյական են» ասում, պիտի հեռանաք

Ասում է՝ ինչ որ պահի կդադարեցնեմ ձեզ հայհոյելը․ «Ինչեւէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ»։  Ու դա ասում է մի կին, ով երկրի ոչ բարով  ղեկավարի կինն է։ Ասում է՝ մի վախեցեք, ես ձեզ չեմ կծի․ «Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ»։  Եթե վախենում եք,- տգետ, անուղեղ  եք,- փիլիսոփայում է նա։ Հենց դրա համար էլ ուզում է նորաձև կրթել մեզ, որ ոչ մի բանից չվախենանք, հայհոյենք՝ ինչքան ուզում և ինչ բառերով ուզում ենք։ Կրթում է, որ չվախենանք և ոչ թե հասկանանք, որ պետք չէ որևէ մեկին  հայհոյել։ Տեսե՜ք ինչ հանդուրժող է․ «Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»։ Հանդուրժում է իրեն հայհոյող հանրությանը, ով իր բառերով իրեն անվանում է․ «Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ․․․ »։

Եթե մարդ նման արտահայտություն է բարձրաձայնում, լսելի դարձնում ողջ հանրությանը, ուրեմն ոչ թե մատների վրա հաշվվող մարդիկ են հայհոյում նրան, այլ ժողովուրդն է հայհոյում։ Այլապես ինչու՞ է դա լսելի դարձնում, մի ողջ աշխարհասփյուռ ժողովրդի, եթե մեկը գիտի, մյուսը չգիտի․․․ 2018-ին, երբ նախկինների նկատմամբ ամենաստորացուցիչ քայլերն էր իրականացնում Նիկոլ Փաշինյանն իր թիմով՝ հայհոյանքից, հետապնդումից մինչև թաղում կազմակերպելը, երբ խոսում էինք ոչ թույլատրելի սահմանների մասին, Փաշինյանն ասում էր՝ ի՞նչ կարող եմ անել, երբ ժողովուրդն է հայհոյում, թող իրենց այնպես պահեին, որ չարժանանային այդ հայհոյանքին։ Բառացի չի մեջբերումս։ Հիմա ամուսնու խոսքերով եմ պատասխանում․ ի՞նչ կարող ենք անել, երբ ժողովուրդը հայհոյում է ձեզ։ Դա լուծում ունի։ Երբ ժողովուրդը «տիեզերական մասշտաբի անբարոյական է դարձնում ձեզ», ամուսնուդ տրամաբանությամբ եմ մոտենում, պիտի հեռանաք։ Անգամ եթե այն քիչ է համապատասխանում կամ չի համապատասխանում իրականությանը։  Դուք է՛լ չեք կարող այդ ժողովրդին կառավարել։ Դա տարերք է, հեղեղ, որ հիմնովին կավերի ամեն ինչ։ Ձեր հակադարձումով ոչինչ չեք փոխի, անգամ եթե ժողովրդից ավելի վատ բառերով հայհոյեք նրանց։ Ընդհակառակը, գետը հունից կհանեք։ Դուք ընտրել եք մի ծիծաղելի, թույլ տարբերակ, որով ժողովրդին ասում եք․  «Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»։ Այսինքն, էլի ձեր ամուսնու տրամաբանությամբ եմ մոտենում, ձեզ փոխելու, կրթելու փոխարեն մի ողջ ժողովրդի՞ եք ուզում փոխել, կրթել։ Ուզում եք համոզել նրանց, որ այդպիսի՞ն չեք։ Հավատացնում եմ, դա հնարավոր չէ, մանավանդ, երբ ձեզ նետել եք հանրության աղացի մեջ․․․ Պիտի հեռանաք։ Խոսքս ձեր զույգի կառավարման մասին է։ Դա հանրության մեջ շատ բան կփոխի։ Եթե չեք հեռանում, ուրեմն պետք է մտածել, որ դուք պետական ամենաբարձր կառույցը քանդելու, ավերելու ընթացքի մեջ եք։


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 882 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am