Հայաստանի ձեռք բերած նոր զինատեսակների 90 տոկոսը կիրառական չէ․ Արշակ Կարապետյան

«Ի՞նչ է նշանակում՝ զենք գնել։ Դա այն չէ, որ գնես «Լեոպարդ» տանկ, եւ ամեն ինչ արդեն լավ է։ «Լեոպարդ» տանկի կիրառության սկզբունքները ռազմական գործողություններում մի բան են, «T 72» տանկի կիրառության սկզբունքները՝ այլ։ Կազմերի պատրաստություններն էլ են տարբեր։ Տեխնիկական սպասարկումը՝ նույնպես»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Հայաստանի կողմից այլ երկրներից, մասնավորաբար՝ Ֆրանսիայից զենք-զինամթերք ձեռք բերելու մասին հարցին, պատասխանեց «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արշակ Կարապետյանը։ Նա նկատեց՝ ԶՈՒ վերաֆորմատավորումը տասնյակ տարիներ է պահանջում, դա մեկ-երկու օրվա գործ չէ՝ մեղադրելով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ռազմական գործից անտեղյակ լինելու մեջ։ Նա հիշեց, որ Հայաստանում իշխանության եկած մարդիկ նույնիսկ երկտարյա պարտադիր զինծառայություն չեն անցել ու նրանք պոպուլիստներ են։ Ավելին, Արշակ Կարապետյանի տեղեկություններով, վերջին շրջանում Հայաստանի ձեռք բերած զենք-զինամթերքն 90 տոկոսով կիրառության ենթակա չէ՝ տարբեր պատճառներով։ Որոշները՝ զուտ տեխնիկական, քանի որ գնվել է մի զինատեսակ, որի կիրառության համար այլ փամփուշտներ են պետք, այլ ստանդարտների, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան ռուսական համանուն զենքերը։ Իր տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում չէ․ անցած կիսամյակում տնտեսական ցուցանիշները էականորեն նվազել են․ «Ինչպե՞ս են ձգելու՝ չգիտեմ, կտեսնենք»։

Ըստ Արշակ Կարապետյանի՝ հայկական բանակն ամերիկյանի վերափոխելու արդյունքում՝ «յուրաքանչյուր կրակոցը ոսկյա է դառնալու»։ Նա հեգնեց՝ եզակի բանը, որ բանակի համար արել են ՀՀ գործող իշխանությունները, իրենց կառավարման 7 տարիների ընթացքում, ծառայությունից խուսափելու նոր սողանցքներ գտնելն է։

 

 

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am