Լևոն Տեր–Պետրոսյանի ինքնաթիռը հունական ռազմական օդանավերը դիմավորեցին օդում: Դա ինչի՞ համար էր

«Փաստ»-ի հարցերին պատասխանում է պատմաբան Գուրգեն Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, դուք մշտապես պնդում եք, որ Եվրոպան, ընդհանրապես՝ մեծ աշխարհը, կարիք ունի Հայաստանի և աշխարհաքաղաքական այս փոթորիկների մեջ մեր երկրի հանդեպ առանձնահատուկ քայլեր անելու: ԵՄ–Հայաստան համաձայնագիրը և՞ս դրա հետ եք կապում, որը եզակի է այն առումով, որ միևնույն երկիրը փաստորեն գտնվում է երկու տարբեր քաղաքական բլոկների մեջ: – Նախ ասեմ, որ համաձայնագիրը 300 էջանոց է, և ես համոզված եմ, որ ստորագրողն էլ՝ Նալբանդյանն էլ չի կարդացել: Եվ այս փաստաթուղթը շատ պրոբլեմային է նաև: Բայց միաժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան համաձայն են դեմ գնալ իրենց իսկ Սահմանադրությանն այս համաձայնագրի պարագայում: Որովհետև նրանց օրենքներն արգելում են որևէ երկիր մտնի Եվրամիության մեջ, եթե ԵՏՄ անդամ է: Բայց նրանք անտեսեցին իրենց պայմանը: Հիմա էլ նոր հասկացություն են հնարել՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դառնա կապող օղակ երկու այդ տնտեսական–քաղաքական միավորների միջև: Եվ այս փաստը խոսում է այն մասին, որ իրենք շատ լավ են հասկանում Հայաստանի դերը ձևավորվող ապագա աշխարհաքաղաքական կառուցվածքում: Դրանից է բխում նաև այն փաստը, որ Նալբանդյանը համաձայնագրի ստորագրումից առաջ եղավ Իսրայելում: Քանզի Իսրայելը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի տեղը խիստ հիմնարար է նոր աշխարհակարգում: Եվ այն, ինչ իրենք են ցանկանում կառուցել, հնարավոր է, որ Հայաստանը խոչընդոտի: Հիշենք Լոուրենս Արաբացուն, ով գրել է «Այդ անտանելի հայերը» նյութը: Նա ի՞նչ է ասում. ասում է, որ եթե հայերը ընդամենը 20 տարի իրենց ոտքի տակ հող ունենան, ապա կկառավարեն աշխարհը, և այն քաղաքական համակարգը, որը ստեղծել է Եվրոպան, կմահանա: – Բայց մենք 20 տարի չէ, որ մեր ոտքի տակ հող ունենք. շուտով կհասնի 30 տարվա: – Մենք դեռևս ոչ մի օր մեր ոտքի տակ հող չենք ունեցել: Մենք անկախ պետություն չենք: Ոչ միայն 1918–ին, նաև 1991–ին մենք չենք անկախացել: Պարզապես քանդվել է անասնագոմը, և մեզ այնտեղից դուրս են շպրտել: Իսկ անկախությունն առաջին հերթին հոգևոր կատեգորիա է: Օրինակ, հիմա եթե անգամ ամբողջ աշխարհը կանգնի մեր դեմ ու ասի, թե Ղարաբաղը պետք է Ադրբեջանինը լինի, դա չի կարող տեղի ունենալ: Որովհետև հայն արյուն է թափել Ղարաբաղի համար, ազատագրել է այն, ու նա ինքն է որոշելու նրա ճակատագիրը: Իսկ անկախության համար ոչ միայն մենք արյուն չենք թափել, անգամ չենք հասկացել, որ մենք անկախ ենք: Այնպես որ, սա անկախություն չէ, սա սարսափելի կախյալ վիճակ է: – Այսինքն՝ չենք ինքնորոշվել: – Հենց այդպես է: Եվ մի բան էլ՝ հայը քանի դեռ այս պետությանն ասում է երրորդ հանրապետություն, նշանակում է մենք անկախ չենք: Քանզի դրանով հավասարության նշան ենք դնում 1918–20 թվականների, խորհրդային Հայաստանի ու ներկա Հայաստանի միջև: Այսինքն՝ վաղն էլ կարող ենք չորրորդ հանրապետություն հռչակել, եթե Հայաստանը միանա Կրասնոդարին, որպես այդ մարզին ենթակա շրջան: – Ասացիք, որ ԵՄ– Հայաստան համաձայնագիրը պրոբլեմային դրույթներ է պարունակում մեզ համար: Որո՞նք են դրանք: – Գիտենք, որ գոյություն ունեն եվրոպական չափանիշներ: Եվ մենք պետք է ընդունենք դրանք: Այսինքն՝ պետք է ընդունենք միասեռականությունը: Ընդունենք վերջիններիս ամուսնությունը միմյանց հետ: Հիմա մի բան՝ ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, թե մեր Սահմանադրությամբ նշել ենք, որ ամուսնությունը գրանցվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Դե, այդ դեպքում թող գրեն նաև, որ շունն այն կենդանին է, որը հաչում է: Պարզ չէ՞, որ ամուսնությունը լինում է կնոջ ու տղամարդու միջև: Իսկ մեր Սահմանադրության այդ կետը մի բան է նշանակում, որ կարող են տղաներն իրար հետ ամուսնանալ Ֆրանսիայում, գան Հայաստան ու երեխա որդեգրեն: Որվհետև Եվրամիության ստանդարտները դա թույլ են տալիս: Կամ Հայաստանն իր սննդամթերքի չափանիշներով պետք է համապատասխանի Եվրամիության երկրներում եղածին: Այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն այնտեղից պետք է բերվի մեր երկիր: Կամ՝ եվրոպան պահանջում է մեր ատոմակայանի փակումը: Եվ էլի՛ այսպիսի շատ խնդիրներ: – Ազգային անվտանգության առումով այս համաձայնագիրը մեզ ինչ–որ բան կտա՞: Այն կհստակեցնի՞ մեր տեղը նոր աշխարհակարգում: – Մեր տեղը մե՛նք պետք է հստակեցնենք: Տիգրան Մեծի թագի վրայի խորհրդանիշը հայը պետք է լավ հասկանա: Ութաթև խաչը խորհրդանշում է կայունությունն ու Հայաստանը: Եվ երկու արծիվներ են, որոնք դեմքով մեկը թեքված է արևելք, մեկը՝ արևմուտք: Բայց մարմնով հակված են ութաթև աստղին: Այսինքն՝ մենք արևելք չենք և արևմուտք չենք: Մենք կենտրոն ենք: Ինքներս պետք է որոշենք մեր տեղը: Որից հետո և՛ Եվրամիությունը կգա, և ԵՏՄ–ն կգա, և Իսրայելը կգա: Բոլորը կգան՝ հասկանալով, թե ով ենք մենք: Եվ մենք չպետք է մոռանանք դա: Երբ առաջին անգամ Լևոն Տեր–Պետրոսյանը, որպես նախագահ, դուրս էր գալիս Հայաստանից ու գնում էր Հունաստան, Աթենքից օդ բարձրացան ռազմական ինքնաթիռները, շրջապատեցին մեր նախագահի ինքնաթիռը և այն իջեցրեցին իրենց երկրում: Ինչո՞ւ դա արեցին: Նրանք դրանով անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանին չէին դիմավորում, այլ դիմավորում էին այն Հայաստանը, որը վստահ էին, որ պետք է գրավի իր տեղը: Բայց մենք՝ հայերս, չընկալեցինք մեր տեղը: Ու այդ պատճառով մեզ աշխարհում օր–օրի շպրտում են մի կողմ, որպես չորրորդական–հինգերորդական կարգի մի երկրի:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am