Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասվում էր Ալիևի երեկվա ուղերձում, որն ուղված էր «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Դժբախտաբար, զինված հակամարտությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և դարձան փախստականներ։ Մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական ծայրահեղականները դատապարտեցին ադրբեջանական ժողովրդին աննախադեպ տառապանքների, որի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ բռնի կերպով վտարվեցին իրենց նախնիների հողերից, ենթարկվեցին զանգվածային սպանությունների և կոտորածների»,-նշվում է Ալիևի հայտարարության մեջ։

Ալիևը հրապարակավ Արևմտյան Ադրբեջանը հռչակում է ողջ Հայաստանի տարածքը, որտեղ, ըստ նրա 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում։ Այսպիսով, նշում է Ալիևը, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի «դավաճանական» աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը, եզրափակում է իր ուղերձի «պատմական» մասը Ադրբեջանի նախագահն:

Այսպիսով, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ հայկական այսօրվա Սյունիքը, իբր «անարդար ձևով կցվել է Հայաստանին»:

Այսինքն, դրանից ենթադրվում է, որ Ադրբեջանը ունի «պատմական իրավունք»՝ կրկին հետ վերադարձնել այն Ադրբեջանին: Մյուս թեզով Ալիևը հող է նախապատրաստում, որ լեգիտիմացնի ադրբեջանցիների, իբր «պատմական իրավունքը՝ վերադառնալ Հայաստան»:

Որից հետո նա անցնում է արդեն կոնկրետ այն քայլերի իրականացմանը, որի արդյունքում պիտի փաստացի վերանա Հայաստանը:

Մասնավորապես, ըստ նրա,այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի «խաղաղ նախաձեռնությունները», որոնք, իբր «համապատասխանում են միջազգային իրավունքին», արժանի են հավանության և աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։

Հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

«Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը իրենց նախնիների հողեր՝ Հայաստանում, կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», - վերջում անկեղծանում է Իլհամ Ալիևը։

Այսինքն, Ալիևը հայ հանրությանը նոր բացահայտում է անում, թե Փաշինյանի հետ կուլիսներում ինչ է պահանջում նրանից:

Ալիևը «պարզաբանում է», որ իբր ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը, չի նշանակում Հայաստանի հանդեպ ունենալ, տարածքային պահանջներ:

Ավելին, Ալիևը արդեն բաց խաղաքարտերով հայտարարում է, որ «...այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա։ Բնականաբար, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները անվտանգ և արժանապատվորեն կվերադառնան իրենց հայրենիք, և միայն այդ ժամանակ, տարածաշրջանում կհաստատվի երկարատև խաղաղություն»։

Ալիևի այս վերջին խոստովանության համար, հատուկ պիտի շնորհակալություն հայտնենք, քանի որ Հայաստանում շատերը չեն հավատում, թե իրականում ինչ է պլանավորում Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ:

Ինչպես ասում են՝ finita la commedia:

Ալիևի այս անկեղծ ուղերձը բացահայտում է Փաշինյանի քաղաքականության ողջ սնանկությունը, բայց նաև ցույց է տալիս հայ քաղաքական մտքի և վերնախավի խղճուկ վիճակը, որն մինչ այսօր չի կարողացել ներկայացնել այնպիսի այլընտրանք Փաշինյանի իշխանությանը, որպեսզի մարդիկ տեսնեին, որ կա իրատեսական ելք՝ փրկելու Հայաստանը այս մեծ վտանգից, որը կարող է իրական դառնալ, եթե հապաղենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 700 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am