Կիմ Չեն Ընը «հիվանդ շան ձագ» է .Թրամփ
Ինչպես նշում է The Hill-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարեփոխումների թեմայով երեկվա ելույթի ժամանակ անդրադարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ նրան «հիվանդ շան ձագ» անվանելով: 71-ամյա Թրամփն ասել է, որ հարկային խոշոր կրճատումներ ենթադրող նոր ծրագիրը «վառելիք» կդառնա ամերիկյան տնտեսության համար: Այնուհետ Թրամփն անսպասելիորեն փոխել է թեման՝ հիշելով հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին: «Այդ մարդ-հրթիռը, նա հիվանդոտ շատ ձագ է»,-ասել է ԱՄՆ նախագահը:
