Զուգարանային ճգնաժամ կա

Հայկական ժամանակը գրում է. Հայաստանում այնքան շատ պրոբլեմ ու ճգնաժամ կա, որ սովորաբար եւ հասկանալիորեն նկատվում են ամենակենսականները: Բայց կան ճգնաժամեր, որոնք բնույթով թեև կենսական չեն, բայց իրապես կարեւոր են, եթե ոչ իրենք իրենցով, առնվազն այն հետեւություններով, որ բխում են դրանցից: Առաջին հայացքից նույնիսկ կարող է ծիծաղելի թվալ, բայց Հայաստանում հաստատված է զուգարանա­յին ճգնաժամ, որը ոչ միայն չի լուծվում, այլեւ խորանում է ամեն տարվա հետ: Հայաստանում հաճախ կարելի է տեսնել, որ ինչ-որ մի գործարար, հայտնի թե անհայտ տասնյակ, նույնիսկ հար­յուր հազարավոր դոլար է ներդրել ու կառուցել ռեստորան: Մտնում ես քեֆդ գափս է. նստել, մտածել են, ոճ են մշա­կել, վարձել են մաքսիմալ ջանք գործադրել, որ առանձնա­նա ուրիշներից, գրավիչ լինի միջավայրի, ճաշացանկի, սպասարկման տեսակետից, ու կարծես թե ստացվել է: Բայց բավական է մտնել որոշ նման ռեստորանների զուգարաններ, ու տպավորությունը գլխիդ փուլ է գալիս: Նախ՝ հաճախ հսկայական սրահներ ունեցող ռեստորաններում կամ սրճարաններում հանդիպում ես իրավի­ճակի, երբ առկա է ընդամենը մեկ զուգարան, այսինքն՝ մեկ զուգարանակոնք, եւ հաճախորդները հաճախ ստիպված են հերթ կանգնել սրանից բխող հետեւանքներով: Հետեւ­անքն էլ այն է, որ էնքան մեծ տեմպի տակ է աշխատում զուգարանը, որ եթե նույնիսկ դրան հավաքարար կցված լինի, չի կարող ներս մտնել՝ իր աշխատանքի համար ամե­նաանհրաժեշտ ժամերին: Բայց շատ հաճախ, երբ զուգարանների ֆիզիկական տարածքն ու ենթակառուցվածքային գործիքների թիվը բավարար է, ապշում ես ներս մտնելով: Կան դեպքեր, երբ հարյուր հազարների ներդրում արած մարդիկ իրենց օբյեկտներում տեղադրում են ամենաէժանագին զուգարանակոնքերն ու լվացարանները: Սա դեռ ոչինչ, խնդիր չէ: Հա­ճախ այդ զուգարանակոնքերը նորմալ ամրացված չեն, և տարածքն էլ պատված է անորակ սալիկներով՝ անորակ շի­նարարի կողմից: Սրանից տրամաբանորեն բխում են մյուս հետևանքները՝ կեղտոտ, գարշահոտ զուգարանակոնքերը հաճախ չեն ունենում կափարիչներ, լվացարանի կողքին դր­ված է հազար տարվա մի կտոր քարացած օճառ, փական­ները նորմալ չեն աշխատում և այլն, ե այսպես շարունակ: Նման վիճակ աոավել հաճախ հանդիպում ենք մարզերում: Մարդիկ տասնյակ հազար դոլար են ծախսել ու ալարել են նորմալ զուգարան ունենալ, չմտածելով, որ իրենց մոտ հաց ուտող հաճախորդը պիտի սեղանի մոտից վեր կենա, մտնի այդտեղ ու նորից վերադառնա սեղանի մոտ: էլ ո՞նց վերադառնա: Մարդիկ տասնյակ հազարա­վոր դոլարներ են ծախսել, ալարում են ինչ-որ մեկին օրը հինգ հազար դրամ տան, որ իրենց զուգարանները մաքուր պահի: Ալարում են օրը հազար դրամ ծախսեն՝ օճառ ձեռք բերեն ու թուղթ: Սա իսկապես ճգնաժամ է, երբ հաս­կանում ես, որ տնտեսությունը չի զարգանա, որովհետեւ տնտեսության զարգացմամբ իբր զբաղվող բազմաթիվ մարդիկ ուղղակի քթի ծակ չունեն, ոչ էլ տնտեսություն վարելու ընդունակություն: Եկեք նայենք ինչ է կատարվում գազալցակայաններում: Գազալցակայանները հիմա համարվում են ամենաշահութաբեր բիզնեսը Հայաստանում: Բայց Հայաստանում չկա մի գազալցակայան, որտեղ լինի այնպիսի մի զուգարան, որից օգտվես ու գազալցակայանի տիրոջն ու տնօրենին չհայհոյես:Ամենուր բնապահպանական աղետ է, որ մտնում ես աոաջին հարցդ, որ ծագում է հետեւյալն է սա մարդկա՞նց համար է նախատեսված, թե՞ կովերի: Գազալցակայանների տերերը միլիոններ են աշխատում եւ ալարում են օրը հինգ կամ տասը հազար դրամ ծախսեն իրենց պարտավորությունը կատարելու համար: Այո, պարտավորությունը, որովհետեւ սա ճաշակի հարց չէ, որոփետեւ մարմինների կողմից ընդունված տասնյակ նորմատիվներ կան, որոնք կոնկրետ պահանջներ են դնում թե գազալցակայանների, թե զուգարանների անհրաժեշտ վիճակի վերաբերյալ: Որևէ մեկը հետևո՞ւմ է դրանց: Իհարկե ոչ: Զու­գարանների վիճակը ցույց է տալիս, որ ընդամենը ինչ-որ չի­նովնիկներ գնում, փող են առնում, առանց նույնիսկ զուգարանների տեղը և դրա առկայությունը ստուգելու Դե, եթե մասնավոր հատվածում է այսպես, պատկերացրեք որեւէ մասնավոր ընկերության չպատկանող, այսինքն պետական զուգարանների վիճակը ինչ է: Դրանք այնպիսի վիճակում են, որ իրենց գոյությամբ իսկ վիրավորում են պե­տության, ազգի, ժողովրդի արժանապատվությունը ե մարդ հասկացությունն ընդհանրապես: Իհարկե, էնպես չի, որ այս հարցը աոաջին անգամ է բարձրաձայնվում մեր երկրում: Պրոբլեմն այն է, որ բարձրաձայնելուց հետո ոչ միայն չի լուծվում, այլև ավելի է խորա­նում, եւ երբեմն լինում են դեպքեր, երբ մարդ պարզապես կարող է դուրս գալ ափերից ու կուտակված զայրույթը պարպել ինչ-որ մեկի վրա, այդպիսով փորձանք բերելով թե իր գլխին, թե ուրիշների: Եվ սա չենք կարող համարել մեր ներքին պրոբլեմը, որովհետև սա Հայաստանի և հայ ժո­ղովրդի իմիջի հարցն է. եթե որևէ զբոսաշրջիկ առիթ է ունե­ցել առնչվել Սյունիքի մարզի հայտնի Զանգերին մերձակա զուգարանի հետ, դժվար թե Հայաստանը լքելուց հետո մտ­քում տեղ ունենա հիշելու Տաթևերի, կամ Տաթեւի վանքի, կամ Դիք-դիք քարերի մասին: Վստահաբար Զանգերին մեր­ձակա զուգարանը Հայաստանում ստացած նրա ամենաուժեղ տպավորությունն է լինելու: Նույնը վերաբերվում է նաեւ Ծաղկաձորի Կեչառիսի վանքին հարակից վճարովի զուգարանին, նույնը վերաբերվում է Հրազդանի ու Չարենցավանի միջև՝ մայրուղու վրա գտնվող հանրային զուգարա­նին, նույնը վերաբերվում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գազալցակայաններին: Թեկուզ միփոններ ծախսենք միջազգային մամուլով մեր երկիրը գովազդելու, առանց զուգարանային ճգնաժամի լուծման դա մի տեսակ միջոցների վատնում է եվ այս խնդի­րը լուծելու համար պետք է հանրային ակտիվ միջամտություն լինի: Պարզապես մենք պետք է չամաչենք և սոցիալա­կան ցանցերում բարձրացնենք այս պրոբլեմը, հրապարակելով զուգարանային ճգնաժամի կոնկրետ հասցեներ: Գու­ցե սա է ճանապարհը, որ համ սեփականատերերը տեղից շարժվեն, համ կառավարությունը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am