Դատարանն ուժի մեջ է թողել կոռուպցիոն գործով Մուբարաքի դատավճիռը
Al Ahram լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ու նրա որդիների բողոքը՝ կապված կոռուպցիոն գործի հետ։ Դատարանը հաստատել է նրանց նկատմամբ ավելի վաղ կայացված դատավճիռը, որի համաձայն՝ նրանք դատապարտվել են 3 տարվա ազատազրկման և ավելի քան 125 միլիոն եգիպտական ֆունտ (ավելի քան 15.5 միլիոն դոլար) տուգանքի։
