Ռուսաստանի դիրքորոշումը 2018-ի հայաստանյան խնդրում. ինտրիգը սրված է

«Ժամանակ» թերթը գրում է. «2018-ի ներիշխանական հանգուցալուծման հարցում Ռուսաստանի դերակատարության կամ վերաբերմունքի վճռորոշությունը Հայաստանում հաճախ է դառնում հանրային, քաղաքական, փորձագիտական քննարկման առարկա: Այդ քննարկումների ավանդական կրակին զգալի «յուղ» է ավելացրել նաեւ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հանգամանքը, հաշվի առնելով թե՛ նրա գազպրոմյան կենսագրությունը, թե՛ առավել եւս հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լինելը: Իսկ քանի որ Կարեն Կարապետյանը հանդիսանում է 2018 թվականի վարչապետի պաշտոնի հավակնորդ կամ հավակնորդներից մեկը, ապա այդ հանգամանքը էլ ավելի է սրում Ռուսաստանի դերակատարության ինտրիգը, որն առանց այդ էլ միշտ եղել է բարձր: Ռուսաստանը գործնականում մշտապես եղել է Հայաստանի իշխող համակարգի, այսպես ասած, գլխավոր հովանավորը կամ տանիքը, քանի որ իրադարձությունները ընթացել եւ իրերը դասավորվել են այնպես, որ միայն իշխող համակարգի որակների դեպքում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին պահել իր զգալի ազդեցության ոլորտում: Կա՞ ներկայումս, կամ ավելի շուտ 2018 թվականին ընդառաջ այդ հարցը Ռուսաստանի առաջ: Ինտրիգը խորացրեց նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում ոչ միարժեք իրավիճակ է: Մի կողմից անհնարին է թվում, որ Մոսկվայի դեմ լինելու պարագայում Սերժ Սարգսյանը գնար ստորագրման, կամ այլ կերպ ասած՝ քաղաքական ինքնասպանության: Մյուս կողմից, իհարկե, մենք բոլորս դարձանք Մոսկվայից եկող ոչ միայն բացասական, դժգոհ, այլ նաեւ ագրեսիվ ու նույնիսկ թշնամական արձագանքների, ընդհուպ պետական քարոզչամիջոցներով: Հետեւաբար, «ցարի» շուրջ մշտապես տեղի են ունենում խմորումներ, որոնց վերահսկելը ոչ միայն հեշտ գործ չէ, այլ թերեւս նպատակահարմար էլ չէ, քանի որ թուլացնում է «ցարին»: Եվ ուրեմն, նույնքան բարդ է միարժեք եզրակացնել՝ կանգնա՞ծ է Ռուսաստանը 2018 թվականի ապրիլին ընդառաջ Հայաստանն իր ազդեցության գոտուց դուրս թողնելու վտանգի առաջ, տեսնո՞ւմ է այդպիսի վտանգ, թե՞ ոչ: Այդ տեսանկյունից շատ բան է կախված հանգամանքից, թե արդյոք կլինե՞ն ռուսական իշխանական կամ մերձիշխանական շրջանակներ, որոնք «ցարին» կփորձեն համոզել, հավաստիացնել, որ կա Հայաստանի կորստի վտանգ 2018 թվականի վարչապետի հարցում իքս հանգուցալուծման, այս կամ այն թեկնածուի նշանակման դեպքում: 2007-ին Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն ցանկանում էր փոխարինել մեծամասնության կարգավիճակում ՀՀԿ-ն ԲՀԿ-ով, նախագահի թեկնածու առաջադրել արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ դիտարկել մոտավորապես այն տարբերակը, որ կարճ ժամանակ անց Ռուսաստանում կիրառվեց Պուտին-Մեդվեդեւ տեսանկյունից: Սակայն Սերժ Սարգսյանին հաջողվեց Մոսկվային հավաստիացնել, որ դա ոչ թե պարզապես իշխանությունը պահելու Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն է, Ռուսաստանի համար որեւէ խնդիր կամ վտանգ չներկայացնող, այլ ծրագիր, որը Հայաստանը տանելու է դեպի Արեւմուտք: Դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը հասավ այն բանին, որ ԲՀԿ-ն մնաց երկրորդը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնաց, իսկ Սերժ Սարգսյանն էլ Մարտի 1-ից հետո գնաց Մոսկվա եւ բացահայտ շնորհակալություն հայտնեց Պուտինին նախագահական ընտրությանն իրեն աջակցելու համար: Օգնե՞լ էր Սերժ Սարգսյանին իրավիճակի այդ մատուցման հարցում ռուսական որեւէ շրջանակ, թե՞ Սարգսյանը լիովին ինքնուրույն էր կարողացել ապահովել իր խնդրի լուծումը: Կարո՞ղ է նախագահական տասնամյակի ներկայիս ավարտական փուլում, 2018-ից առաջ Հայաստանի իշխող համակարգում գտնվել մեկը, ասենք՝ հավակնորդ Կարեն Կարապետյանը, որը «ցարին» կփորձի համոզել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանը: Կանի՞ նա այդ փորձը, թե՞ նա այլեւս հավակնորդ չէ: Կգտնվի՞ Հայաստանում այդ փորձին դիմող այլ սուբյեկտ: Եվ կգտնի՞ այդ սուբյեկտը Ռուսաստանում այդպիսի աջակից շրջանակ: Այստեղ է թերեւս խնդիրը, որով կպայմանավորվի 2018-ի հարցում Ռուսաստանի իշխանության գործուն դիրքորոշումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am