Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։

 Հարցին՝ ազատման դիմում է գրել միայն տնօրենը, թե՞ այլ աշխատակիցներ եւս, նա պատասխանեց. «Տնօրենն է ազատում ու նշանակում աշխտակիցներին, այս պահին տնօրեն չկա, որ ազատումներ լինեն։ Միգուցե, տնօրեն լինի, լինեն նաեւ ազատման դիմումներ»։

Մարտուն Մանուկյանը նշեց, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։

 «Դասապրոցեսը նորմալ ընթանում է, ես եմ կազմակերպում աշխատանքը դպրոցում»,– հավելեց նա։

Հիշեցնենք՝ Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ), 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Այս դեպքի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ եթե եղել են մարդիկ, որոնք տեղյակ են եղել այս վիճակից, նրանք անհապաղ կազատվեն պաշտոններից։

«Չէր կարող 4 ամիս տեւած իրավիճակը աննկատ լինել, սա նշանակում է՝ ինչ–որ մեկն իր տեղում չի եղել այնպես, ինչպես որ պետք է։ Կոմպրոմիս չի լինելու, հարցեր են առաջանում, եւ եթե պարզվի՝ որեւէ մեկը բավարար չի արել իր գործը, չպիտի թույլ տանք, որ նման մարդը շարունակի աշխատել երեխաների հետ։ Երեխայի հետ ամենօրյա առնչվություն անձը չի կարող չնկատել վարքի փոփոխություն։ Ես ուղիղ տեսնում եմ դպրոցի պատասխանատվությունը»,– ասել էր նա։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Կգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր Մկրտչյան Մասկը համաձայն է՝ ԱՄՆ նախագահ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի, իսկ Վենսը փոխարինի նրան Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը. Փաշինյան #ՀԻՄԱ․ «Փողոցայիններին ներհատուկ է Աննայի և Նիկոլի արարքը․ իրենք այլևս ժամանակ չունեն»․ Ալավերդյան (video) Ադբեջանցիները երկարաժամկետ կամ կարճաժամետ առումով ագրեսիվ ծրագրեր ունեն․ Տաթևիկ Հայրապետյան Փարիզում տեղի կունենա տարվա ամենասպասված միջոցառումը՝ «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխությունը (video) Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում ԱԱԾ-ն հաստատեց. Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Արարատ Միրզոյանի խայտառակ մեկնաբանությունը՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի տարածքներն օկուպացնելու մասին (video) Բելգորոդի մարզում երկաթուղային գծեր են պայթեցվել Սահմանափակումներ Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի օդանավակայաններում Երկրում լարված վիճակ է, ՔՊ-ն հարձակվել է Եկեղեցու վրա․․․ էս ի՞նչ եք անում․ Արծվիկ Մինասյանի հարցը (video) Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը. «Իրավունք» Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Մանկապիղծներն ու քեռակինը․․․ ի՞նչ է պատասխանում Արայիկ Հարությունյանը (video) Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ Բանակցությունների ուժը գալիս է բառի ուժից. Իրանի դեսպան Եկեղեցու դեմ պայքարելն արդեն Եկեղեցուց դուրս լինել է. Տեր Աբրահամ Մարտիրոսյան Ու՞մ փողերով է իրականացվում Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժումը (video) «Թաղեմ Նիկոլին, Աննային էլ հետը»․ քաղաքացիներ (video) Նիկոլը հստակ գիտակցում է, որ Եկեղեցին ոչ մի կերպ չի իջնում իր նախընտրած քարոզչական և պոպուլիստական մակարդակի դաշտը, խայծը ոչ մի կերպ կուլ չի տալիս. Արմեն Հովասափյան Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր, իսկ ՌԴ-ի տարածքում խոցվել է 174 ուկրաինական ԱԹՍ 21 մլրդ 600 մլն դրամ` Փաշինյանի աշխատակազմին․․․ (video) «Ես չգիտեմ՝ էդ կենդանուն ինչ քֆուր տամ, ներվերս մի կերեք»․ քաղաքացիները՝ Փաշինյանի մասին (video) Բաքվում պահվող հայերի գերիների դեմ հայտարարություն չի եղել․ Թագուհի Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am