ԲԱՑԱՌԻԿ․ Ու՞մ են վստահում ռուսները և ի՞նչ են պայմանավորվել հայերի հետ Կրեմլում․ ՄԱՍ 2

Գրել էինք, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել Կրեմլում Հայաստանի ուղղությամբ քաղաքականության փոփոխության մասին։ Այս մասում կակնարկենք Հայաստանում իշխանափոխության դիտարկվող երեք սցենարներից երկրորդի մասին։ Երրորդն ու ամենաանցանկալին (որովհետև այդքան սպասելու ժամանակ Հայաստանը չունի) բոլորին հայտնի է։ Առաջինը՝ երևի թե շուտով կտեսնենք, թեպետ սկիզբը պետք է լիներ դեռ ապրիլի 23-ին՝ Ջահերով երթից ի վեր, բայց մեզ համար դեռ անհայտ հանգամանքների (բայց ոչ ոստիկանական զորքի) պատճառով հետաձգվեց։

Սեպտեմբեր ամսին (ամսի 12-ից առաջ) Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Հայաստանի վերաբերյալ ծավալուն զեկույց։ Զեկույցի առաջարկների մասում (որևէ հարցի լուծման լեգիտիմության նկատմամբ պաթոլոգիկ սեր ունեցող) Պուտինին հետաքրքրել է Թրամփյան աշխարհում օրինականության տեսանկյունից հնարավորինս ոչ խոցելի տարբերակով Հայաստանում «ենթադրաբար տապալված սահմանադրական կարգի վերականգման հնարավորությունները»։ Ինչու՞ Հայաստանը դարձնել «Մեծ Եղբոր»՝ ԱՄՆ-ի հետ քննարկման թեմա, եթե կարելի է ամեն ինչ անել օրինական ճանապարհով։

«Զամոռա 2»․ Երկրի իշխանության կողմից սահմանադրական կարգի տապալման շատ օրինակներ կան՝ Արգենտինա (2002), Եգիպտոս (2013), Ղրղզստան (2010) և այլն։ Այս և բոլոր այլ դեպքերում հիմքը տարբեր է եղել՝ տնտեսական կոլապսից մինչև իշխանության ուզուրպացիա։ Որոշ իրավաբանների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը տապալել է սահմանադրական կարգը բազմաթիվ անգամներ․ սակայն կարևորը ժամանակագրությունն է, որովհետև ընտրված իրադարձության օրվանից հետո այդ վարչակազմի կողմից իրականացված կառավարական բնույթի ցանկացած գործողություն ոչ լեգիտիմ է։ Եթե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն է հիմքը՝ ուրեմն դրանից հետո բոլոր որոշումները ոչ լեգիտիմ են։

Իհարկե, հիմքը կարևոր է նաև «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի արդիականության վերականգման համար։ Ի դեպ, 2021 թվականի սխալներից դասեր քաղած Քոչարյանը պատահական չէր իր ասուլիսի ժամանակ նշել, որ այդ փաստաթուղթն է Արցախի վերաազատագրման բանալին։

Ըստ որոշ իրավաբանների՝ Սահմանարդական կարգի տապալման փաստարկը հիմք է տալիս առանց իշխող ՔՊ կուսակցության պատգամավորների քվեարկության, անգամ առանց քվորումի, նոր, ժամանակավոր կառավարություն կազմել հայ ընդդիմադիր 30+ պատգամավորների քվեարկության հիման վրա։ Պայմանը՝ ժողովրդական լայն աջակցությունն է և երկրում փաստացի երկիշխանությունը։ Լավագույն սցենարում երկրի սահմանադրական դատարանը կարող է հայտարարել, որ հիմք ընդունելով Պետության և պետական կառավարման շարունակականության անհրաժեշտությունը՝ երկրում ձևավորված ժամանակավոր կառավարությունը լեգիտիմ է։

Այս համատեքստում՝ ժամանակավոր կառավարության ամենաիրատեսական թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, ով երկրի Ազգային Ժողովի փոխխոսնակ էր և ՔՊ վարչախմբի՝ ոչ լեգիտիմ ճանաչվելու պարագայում ամենաօրինական թեկնածուներից մեկը։ Բնականաբար, այս պարագայում Սաղաթելյանը կստանա ուժային կառույցներում նշանակումներ անելու (օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին Անվտանգության Խորհրդի Քարտուղար նշանակելու) իրավունք, իսկ Քոչարյանը՝ հաջորդող ընտրություններում վարչապետի թեկնածու լինելու հնարավորություն։

Իսկ փողոցը պետք է լինի մեծ, շատ մեծ, կազմակերպված, պետք է փակի ճիշտ փողոցներն ու մայրուղիները, շուրջ 2-3 աշխատանքային օր, մինչ գործընթացների ավարտը և մինչ ՌԴ Պետդումայի ու արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունները։

Ընթերցողին կոչ ենք անում ուսումնասիրել Ղրղզստանում 2010 թվականի իշխանափոխության փորձը։

Հաջորդ մասում կանդրադառնանք գործող անձանցից ոմանց և նրանց դերերին, միգուցե՝ Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Արամ Հովհաննիսյան (ոստիկանապետ), Արթուր Վանեցյանին։

դիտվել է 2400 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am