Վարդան Պետրոսյանը սկանդալի կենտրոնում․ ի՞նչ է տեղի ունեցել մոսկովյան ներկայացման ժամանակ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Դու ո՞վ ես ծաղրածու Վարդան Պետրոսյան, որ այս տոնով ու այսպիսի ձևակերպումներով խոսես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին, որն այսօր միավորում է ողջ հայկական սփյուռքը և պահպանում մեր ինքնությունը։

Բայց ես կշարունակեմ իմ պատմությունը :
Այն բանից հետո , երբ այդ ծաղրածուն սկսեց վիրավորել մեր հայկական սրբավայրերը , ես ցանկացա տեղից վեր կենալ , բեմ բարձրանալ և նրա խոսափողը պոկել , բայց ինձ այդ քայլից հետ կանգնեցրեց միայն սառը դատողությունը ։ Ես հասկանում էի , որ եթե ես դա անեմ , ապա նա դա կօգտագործի իր օգտին ՝ իր PR-ի համար։ 
Այդ պահին ես նկատեցի , որ դահլիճում մարդիկ սկսեցին վրդովվել ։ Շատերը միանգամից վեր կացան տեղից և սկսեցին քայլել դեպի ելքը ։ Դահլիճից դուրս եկողների թվում էին անգամ այն հայերը , ովքեր այդ համերգը կազմակերպել էին Վարդան Պետրոսյանի համար ։ Ավելի ուշ նրանցից մեկը՝ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) արդարացավ, որ տեղեկացված չի եղել, թե ինչ է ասելու այդ ծաղրածուն։ Եթե իմանային, այդ համերգը չէին կազմակերպի։

Ես էլ վեր կացա ու հեռացա դահլիճից։ Ես որոշեցի, որ ավելի լավ է այդ մասին գրառում անեմ, որը կկարդան հազարավոր հայեր և կճանաչեն Վարդան Պետրոսյանի նմաններին, ովքեր ներսից քանդում են մեր ազգը:

Հետո նրանցից շատերի հետ շփվեցի ու հարց տվեցի. «ինչու չհեռացաք այդ խայտառակ համերգից»: Նրանք ասում էին, որ «ուզում էին մինչև վերջ լսել և հասկանալ, թե ինչ է ուզում նա ասել»։ Ես հարցրեցի․ «Իսկ եթե ձեր ներկայությամբ վիրավորեին ձեր մորը, դուք էլի մինչև վերջ կլսեի՞ք, որ հասկանաք, թե ինչու են վիրավորում ձեր մորը»։ նրանք պատասխանեցին․ «Չի կարելի համեմատել մոր վիրավորանքը եկեղեցու և հավատքի վիրավորանքի հետ»: Եվ ահա այստեղ ես հասկացա մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների առանցքային և հիմնական էությունը ։ 

Վարդան Պետրոսյանի նման ծաղրածուները կգան ու կգնան, իսկ մեր եկեղեցին 1700 տարի Կա և դեռ կմնա։


Սաթիկ Գևորգյան՝ ՌԴ-ում հայ համայնքի ներկայացուցիչ

դիտվել է 7739 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am