Դիարբեքիրի գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
Դիրաբեքիրի Լիջե, Քոջաքյոյ, Քուլփ, Հազրո և Սիլվան գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների պատրվակով 42 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը: Այն կգործի մինչև արգելքի վերացման մասին համապատասխան հայտարարության հնչեցումը:
