Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ստեղծման ավարտի մասին
Հյուսիսային Կորեան ավատրել է միջուկային ուժերի ստեղծումը: Այս մասին հասվում է հյուսիսկորեական կենտրոնական հեռուստատեսության տարածած հաղորդագրությունում: Կիմ Չեն Ինը բարձր գնահատական է տվել «Խվասոն-15» բալիստիկ հրթիռին՝ նշելով, որ այսօր պետության միջուկային զինման ավարտում պատմական հաջողություն է գրանցվել: ԱՄՆ, Ճապոնիայի, և Հարավային Կորեայի զինվորականների վերլուծության համաձայն հյուսիսկորեական նոր հրթիռն իր բնութագրերով գերազանցում է իր նախորդներին:
