Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ի նշան թատրոնի տնօրենի պաշտոնից Էմին Թորոսյանի ազատման պատրաստվում են վաղվանից գործադուլ իրականացնել։ Այդ մասին նրանք հայտնեցին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։
«Ունենք բավականաչափ շատ հարցեր, կուզեինք ունենալ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում ու ստանալ սպառիչ պատասխաններ»,-ասաց դերասան Արթուր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընդգծեց, եթե Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացված Էմին Թորոսյանը հանցագործ է, ինչ-որ մեղքեր է գործել, սխալներ արել, պետք է դերասաններին ասեն։
«Մենք էլ կասենք, ինչ լավ է, նրանից ազատվեցինք։ Այսօր մենք դիմում ենք գրել քաղաքապետարան, խնդրում ենք, որ մինչև ժամը 18։00-ն գան ու մեզ տան բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի փչացած հեռախոսի էֆեկտով սխալ լուրեր չտարածվեն, ամեն ինչ պետք է լինի պարզ ու թափանցիկ։ Մեր տնօրենը պետք է ներկա լինի այդ հանդիպմանը, մեր կոլեկտիվը, քաղաքապետարանից մեկը, որն ունի պատասխաններ, պետք է լինի թափանցիկություն, որպեսզի բամբասանքներ, սխալ լուրեր չտարածվեն, ինչը ազդում է մեր տրամադրության վրա»,-ասաց Կարապետյանը։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը