Ժամեր առաջ Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրա գտնվելու վայրը ներկայումս ժամանակավոր պահման վայրն է ոստիկանության բաժնում։ Մեր տեղեկություններով՝ նրան մինչ այս պահը ազատ չեն արձակել և փաստաբանին նույնպես տեսակցություն չեն թույլատրում։
Աղեկյանը բերման ենթարկվելուց առաջ կարողացել է զանգահարել փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Փոստանջյանը մեկնել է Գյումրի՝ իր պաշտպանյալին աջակցելու։
Աղեկյանի 80 անց մայրը ևս այցելել է ոստիկանության բաժին՝ դստերը տեսնելու ակնկալիքով։ Սակայն նրան ևս չեն թույլատրել տեսակցել։
Դեպքի մանրամասները պարզելու համար փորձում ենք կապ հաստատել ոստիկանության հետ։
ՀԳ․ մեր տեղեկություններով Աղեկյանին ձերբակալեն են անմիջապես Շիրակի դատախազ` Չիչոյանի հրահանգով։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը