Կանադայի կառավարությունը հայ համայնքին 58 հազար դոլար է հատկացրել
Կանադայի հայ համայնքը կառավարությունից 58 հազար դոլար կստանա, որը հատկացվել է Կանադայի մշակութային ժառանգության հարցերի նախարարության ծրագրով, որն ուղղված է միջմշակութային հարաբերությունները զարգացնելուն, ռասիզմի, քսենոֆոբիայի դեմ պայքարին, Կանադայի հայ համայնքը կառավարությունից 58 հազար դոլար կստանա, գրում է rusarminfo.ru-ն: «Կանադայի հայ համայնքն առաջնորդի ուժեղ հատկանիշներ է ցույց տալիս, օրինակ, սիրիացի փախստականների ճգնաժամի ժամանակ հայերը կարեւոր դեր խաղացին նորեկներին մեր հասարակության մեջ ներգրավելու գործում»,- ասել է Կանադայի մշակութային ժառանգության հարցերի նախարար Մելանի Ջոլին: Կանադայի հայ համայնքի այն կազմակերպությունը, որը ստանալու է 58 հազար դոլարը, գրանցված է որպես հասարակական կազմակերպություն եւ գործում է հայ մշակույթն ու պատմությունը տարածելու ուղղությամբ:
