Գյումրիում տեղի է ունենում Նիկոլի կողմից ՏԻՄ-ի զավթման փոքրիկ գործընթաց․ Վահե Սարգսյան

«Երկիր» օրաթերթի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Գյումրիում տեղի է ունենում Նիկոլի կողմից ՏԻՄ-ի զավթման փոքրիկ, բայց մեծանալու միտում ունեցող գործընթաց։
Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը:

Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս:
Երեկ վերջին օրն էր օրենքով սահմանված ժամկետի, որի ընթացքում պետք էր «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցվեին, և մանդատը փոխանցվեր հաջորդ անձին՝ Նարեկ Միրզոյանին: Նիստը հրավիրել են, հարցը քննարկել են, սակայն նիստը ընդհատվել է, որպեսզի այսօր շարունկավի, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Ըստ Սոս Հակոբյանի՝ ԸԸՀ-ն, իշխանությունների հետ համագործակցությամբ և թելադրանքով, ունենալով ԿԸՀ-ի հովանավորությունը, իրականացնում է ՏԻՄ մարմնի խափանման աշխատանք, ինչը նաև պարունակում է հանցագործության հատկանիշներ:
Ըստ Սոս Հակոբյանի՝ առկա է նաև տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է նաև դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Կարեն Բադալյանը դիմում ներկայացնելուց երկու օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել և ցանկացել մնալ ավագանու անդամ՝ դուրս գալով «Մեր քաղաքը» խմբակցությունից: Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի այս վարքագիծը տեղի է ունեցել ավագանու անդամի կամքի վրա ազդեցության արդյունքում, ինչը փաստաբանն անվանեց նաև հոգեբանական բռնություն:

Ըստ Սոս Հակոբյանի՝ ի տարբերություն ԱԺ-ի, ավագանու անդամը չի կարող փոշմանել և հետ վերցնել դիմումը: Չկա նման ընթացակարգ: Հետևաբար, այս պահին պետք է մուտք արվի Գյումրու քաղաքապետի արձանագրությունն ու մանդատի փոխանցում լինի, ինչը և չի արվում, քանի որ, ինչպես հասկացանք, ԸԸՀ նախագահը չի ներկայացել:
Ես արդեն չգիտեմ ինչ բառերով որակել էս ամենը...»։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am