ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է․ ԶԼՄ

24News-ի տեղեկությունների համաձայն` քիչ առաջ ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ քիչ անց հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: