Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ արդեն առերևույթ տեսանելի էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը մեղադրում են, թե ինչու իրավապահ համակարգը նախապես չկանխեց այն, ինչը տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում:
Հարցին՝ ոստիկանությունը ի՞նչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ հարվածներ ստացածներին, նա ասաց. «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։
Չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի հոգի է տարվել ոստիկանություն, քանի հոգի է ձերբակալվել: Համենայնդեպս տեսաձայնագրության մեջ մեկ քաղաքացի կոնկրետ օրինական պահանջին չի ենթարկվել, կադրեր եմ ես ինքս տեսել: Կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ»:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը