«Վեստ-Արմենիան»՝ սնա՞նկ․ ֆուտբոլիստները մինչև այսօր աշխատավարձ չեն ստացել

Մարզական լրագրող Ռոբերտ Գասպարյանը Տելեգրամի իր ալիքում ««Վեստ-Արմենիան»՝ սնա՞նկ» վերնագրով հրապարակում է կատարել՝ անդրադառնալով ֆուտբոլային ակումբում առկա խնդիրներին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հայկական ֆուտբոլի նվիրյալներին ու «նվիրյալներին» հրավիրում եմ մի 2 րոպե ուշադրություն։ Խայտառակ իրավիճակ «Վեստ-Արմենիայում»։ Խայտառակ՝ բառիս ուղիղ իմաստով։ Ֆուտբոլիստներն անվճար ֆուտբոլ են խաղում։ Ո՞նց է ձեզ համար այս լուրը։ Գանք հեռվից։

Ես ունեմ տեղեկություններ, որ ակումբում իսկական քաոս է։ Մրցաշրջանի սկզբում «Վեստ-Արմենիան» ձեռք բերեցին ինչ-որ մարդիկ, խոսվեցին ներդրումների ու հեռանկարների մասին, արժանի ու հավասար պայքարի մասին։ Սակայն նոր մրցաշրջանի առաջին իսկ օրից ակումբում դրամային շրջանառությունն ահավոր մակարդակի վրա է։ Մինչև ձմեռային դադար ակումբի սեփականատեր ասեմ, նախագահ ասեմ, չգիտեմ, ֆուտբոլիստների աշխատավարձերը տվել են կես-կես, մանր-մանր, մինչդեռ զգուշացրել էին ի սկզբանե, որ աշխատավրձերը պիտի լինեն ճիշտ գրանցված, վճարումներն արվեն ժամանակին, եկամտահարկով, սակայն հայկական ձևերով, բնականաբար, ոչինչ չեղավ։ Ինչ-որ պահի նույնիսկ աղմուկ եղավ, որ «Վեստի» տղաները չէին ցանկանում այլևս դաշտ դուրս գալ մինչև չմարվեն իրենց պարտքերը։ Սակայն ձեռք բերվեց պայմանավորվածություն գումարի կեսը վճարել մինչև խաղը, հաջորդ կեսը՝ խաղից հետո։ «Խաղից հետո»-ն դարձավ մրցաշրջանի առաջին հատվածի ավարտ, որը մի կերպ ամփոփվեց։

Նոր խաղաշրջանն արդեն հատել է մայիս ամիսը, սակայն «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները մինչև այսօր որևէ աշխատավարձ չեն ստացել։ Փակվել է միայն հունվար ամսվա աշխատավարձը։ Որպես պատճառաբանություն բերվում է, որ «Վեստ Արմենիայի» նախագահ-սեփականատիրոջը խաբել է ինչ-որ գործընկեր, որը ֆուտբոլիստների հետ զրուցելուց հետո անձամբ է խոստացել մարել բոլորի պարտքերը ու ներկայացրել է ինչ-որ փաստաթուղթ։ Բայց մինչև այսօր ոչ գումարը, կա, ոչ էլ այդ բիզնես-գործընկերը։ Ակումբի նախագահն էլ ասում է, որ պատրաստվում է թիմը փակել։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ լեգեոներների տան հարցը ևս կախված է օդում։

Հայկական ֆուտբոլի զարգացումը սկսվում է այստեղից, ոչ թե փոքր խաղադաշտեր կառուցելուց։ Դաշտերը որ կառուցվում են, պետք է անել այնպես, որ այնտեղ ֆուտբոլ խաղան, խաղացողները վճարվեն ըստ օրենքի ու սահմանված կարգի, մարզիչները նորմալ աշխատավարձ ստանան։ Ի վերջո, բոլորն էլ տուն են պահում, ընտանիք են պահում։

Դասականը կասեր՝ «Թիմը դուռ չի, որ բացես»։ Այո, իսկապես, որ այդպես է»։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am