ԱՄՆ-ում հայր ու որդի Ազատյանները ենթարկվել են շնաձկան հարձակման

Սպիտակ շնաձուկը Կալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում հարձակվել է այնտեղ լողացող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա:   Daily News-ը հայտնել է,որ  շնաձկան հարձակման մասին անմիջապես իմացել է նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ով լսել է որդու սահմռկեցուցիչ ճիչը:Արմենը պատմել է, որ անձամբ ականատես չի եղել հարձակման պահին, սակայն լսելով որդու ձայնն անմիջապես հասկացել է, որ ինչ-որ աղետալի բան է տեղի ունեցել:«Այդ պահին ասես կայծակը հարվածեց: Սարսափելի էր, նրա մկանները պոկված էին: Սակայն ես չէի կարող ինձ խուճապի մատնվելու շքեղություն թույլ տալ, բղավել կամ լինել էմոցիոնալ: Ես ստիպված էի կենտրոնանալ և անել հնարավոր ամեն բան օգնելու որդուս»,- պատմել է Ազատյանը: Հայր ու որդի Ազատյանները որսորդությամբ են զբաղվում ստորջրյա աշխարհում, լուսանկարում ջրային բնությունը, ձկնատեսակներին, հենց լուսանկարելիս է Գրիգոր Ազատյանը նկատել շնաձկանը, չի հասցրել զգուշացնել հորը, երբ շնաձուկն արդեն բռնել է նրա ոտքից: Մինչ նրանից ազատվելը, սպիտակ շնաձուկն հասցրել է 3 անգամ կծել նրան` 2 անգամ ոտքից, 1 անգամ` գոտկատեղից ներքեւ: Գրիգորի աջ ոտքը ամբողջությամբ հոշոտված է եղել, արնահոսել է, տղան հասցրել է հարվածել շնաձկան գլխին ու ազատվել նրա երախից, հասել մինչեւ նավակը ու քանի որ կապի բոլոր միջոցները չեն կարողացել փրկարար ալիք որսալ, նրանք լողալով մոտեցել են ափին ու օգնություն խնդրել: Գրիգոր Ազատյանն արդեն 2 անգամ վիրահատվել է, առջեւում նրան սպասվում է եւս մեկ վիրահատություն, սակայն հոր` Արմենի խոսքերով, ամենակարեւորը որդու ողջ լինելն է:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am