«Զինվորները քնած չեն եղել,մարմինները տարբեր տեղերից են դուրս բերվել, մեկը պառկած էր, մյուսը՝ լուսամուտի մոտ»

Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո դեպքի վայրից դիակների դուրսբերման ժամանակ պաշտոնյաներն արդեն դեպքի վայրում էին։ Այս մասին դատական նիստում հայտարարեց նշված զորամասի հրամանատար, գնդապետ, վկա Արգամ Գևորգյանը, որն, ի դեպ, միակ պետերից է, որը դեպքից հետո շարունակում է պաշտոնավարել։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով այսօր կայացած նիստում հարցաքննվել է Արգամ Գևորգյանը։

Նա պատմեց, որ հրդեհի մասին իմացել է գիշերը՝ Վազգեն Նիկողոսյանից։ Դեպքի վայրում եղել է, երբ արդեն շենքի պատի հատվածը քանդված է եղել, փորձել է մուտք գործել՝ չի ստացվել, խեղդվում էր, արդեն պատկերացնում էր, որ ահավոր է․ «Ամբողջությամբ այրվում էր, տանիքը թափվում էր»։

Տեսել է Եղիշե Հակոբյանին, որն այրված էր, գոռում էր, լացում, ասում՝ «վառվան տղերքը», չէր կարողանում ոչինչ ասել, նրան շտապօգնությամբ տեղափոխել են։ Ինչ վերաբերում է ողջ մնացած մյուս զինծառայողներին, վկան նշեց, որ երկու այրված զինծառայողներին անմիջապես հոսպիտալ են տեղափոխել, մյուսներին՝ ռազմական ոստիկանություն։

Հրդեհաշիջման աշխատանքներն արդեն իրականացվում էին, ինքը հրահանգ չի տվել։ Հրդեհը մեկուսացնում էին մաս-մաս, ապա՝ որոնողական աշխատանքներ իրականացնում, դիերի դուրսբերմանը ինքը չի մասնակցել։ Հարցին՝ արդյոք տեղյակ է, թե ինչպես են մարմինները տեղակայված եղել՝ վկան պատասխանեց․ «Տեղեկություններ կան, որ ոչ ոք քնած չի եղել, մեկ հոգի է մահճակալի վրա եղել, տարբեր տեղերում են եղել, մեկը լուսամուտի մոտ է եղել, դոշակների մոտ փաթաթված է․․․ խառը, նման տեղեկություններ են եղել․․․ ասել են՝ մեկին այստեղից հանեցին, մյուսին՝ այնտեղից․․․»։ Պատասխանելով հարցերին՝ վկան հայտնեց, որ դեպքի վայր մեկնելուց 20 րոպե անց Սուրեն Պապիկյանն իրեն զանգել է, ինքը զեկուցել է, որ հրդեհ է․ «Զեկուցել եմ, որ հասել եմ, պաժառ է, նախնական տվյալներով՝ երեխեքը ներսում են, ասեցի՝ սպային եմ տեսել, մնացածին տեղյակ չէի, որ ներսում չեն»։ Նրա խոսքով՝ 10 րոպեն մեկ ինքը կապի մեջ էր, մինչև՝ երեք ժամում բոլորը տեղ են հասել՝ իրավապահ մարմինների, ՊՆ ղեկավարությունը, տեղակալները, մարզպետը, հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում էր։ Ըստ վկայի՝ այն հրդեհը, որն ինքը տեսել է, չի պատկերացնում, որ այդ հրդեհի պայմաններում մարդ փրկված լիներ։ Դեռ դիակները չհանած, ըստ վկայի, բոլոր պաշտոնյաներն արդեն դեպքի վայրում են եղել։ Դիակների դուրսբերման աշխատանքին ինքը ականատես եղել է, ԱԻՆ-նն է իրականացրել, իսկ ՌՈ ծառայողների աշխատանքը չի հիշում, ԱԱԾ աշխատակիցներ եղել են, բայց չգիտի, թե ինչ էին անում։ Դիակների դուրսբերման աշխատանքը չի տեսանկարահանվել իր կողմից, այլ անձանց կողմից արվել է, թե՝ ոչ՝ տեղյակ չէ։ Նա նաև հայտնեց, որ զենքերն արդեն հեռացված է եղել։ Դեպքի օրը եկել է նաև Սասուն Միքայելյանը, հետաքրքրվել՝ ինչ է եղել։ Գևորգյանը, թեև ներկա չի եղել Եղիշե Հակոբյանի հարցաքննությանը, սակայն ՌՈ աշխատակիցները հայտնել են, որ Հակոբյանը հայտնել է՝ բենզինն անփույթ ձևով լցրել է վառարանը, դրանից էլ բռնկվել է հրդեհը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։
Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am