«Հրապարակը» գրում է ․ «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում: Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել: Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել, եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին: Նախօրեի հավաքին էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները: Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել: Իսկ ինչպե՞ս եք արձագանքելու ձեզ ուղղված՝ իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկին։ Մեր հարցին այսպես արձագանքեցին․ «Այնպես, ինչպես հրապարակային ենք հայտարարել»: Իսկ վերջին օրերին հատկապես տարածում է գտել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը. «Եթե նախաձեռնողները ներկայացնեն մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կամ կարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 05․ 25 թ համարում։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը