Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա Նյու Յորքում
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 10-ից 30-ը Նյու Յորքում: Այդ մասինթվիթերյան էջում գրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մրցախաղի կայքում ողջունել է դիմակայությունը Նյու Յորքում անցկացնելու փաստը: Մրցանակային հիմնադրամը կլինի առնվազն մեկ միլիոն եվրո: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը հայտնի կդառնա մարտի 11-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք հավակնորդների մրցաշարի արդյունքում: Մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:
