Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի․ Արա Զոհրաբյան

Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը գրում է․

«ԻՆՉՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգ է առաջ տանում: Շատ բնական հարց է ծագում. Արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր, թե՝ ոչ:

Պատասխանը միանշանակ ՈՉ է: Եվ այս ՈՉ-ը զգացմունքային պատասխան չէ, այլ՝ պարզ իրողությունների վերլուծության արդյունք:

Եկեք հարցը դիտարկենք Ադրբեջանի և նրա հպարտացած ղեկավարի տեսակետից:

Փոքր Ալիևն իր հորն անցել է, քանի որ արել է մի բան, որն իր հայրը չի կարողացել անել: Արցախը խլել է, Հայաստանի տարածքներն է մտել, խեղճացրել է հայերին: Հիմա կարո՞ղ է արդյոք փոքր Ալիևը հաղթողի մեծահոգություն դրսևորել և փաստաթղթով ամրագրել այս վիճակը: Պատասխանը պարզ է. ՈՉ:

Երկու պատճառ կներկայացնեմ:

Առաջինը փոքր Ալիևի մեծ հպարտությունն է: Ժամանակավոր հաղթանակով նա հպարտության մեծ դեղաչափ է ստացել:

Երկրորդ, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտը (այսուհետ՝ Անկախության ակտ) թույլ չի տալիս փոքր Ալիևին «մեծահոգություն» դրսևորել և խնդիրը լուծել վերջնականապես:

Արդբեջանի անկախության ակտի 1-ին հոդվածում նշվել է՝ 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ 11-րդ բանակի կողմից Ադրբեջանի ներխուժումը, հանրապետության տարածքի անեքսիան և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության տապալումը հանդիսանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի անկախության օկուպացիա։

Նույն անկախության ակտի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանական Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Հիմա պարզ հարց է ծագում, 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը ի՞նչ տարածքներ է համարել իրենը: Իրավանախորդ Ադրբեջանը իրենն է համարել Արցախը, Հայաստանի Սյունիքի մարզն ամբողջությամբ, Վայոց Ձորի մարզի մեծ մասը, Գեղարքունիքի մարզի մի մասը, այդ թվում Սևանա լճի կեսը, Տավուշի մարզի մի մասը (ՏԵՍ՝ կցված քարտեզը): Իհարկե Ազգերի Լիգան չի ընդունել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը, սակայն այստեղ կարևոր է Ադրբեջանի ախորժակը:

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ինչ զիջումներ էլ անի, Ադրբեջանը այդ զիջումը կուլ տալով (ընդունելով) հանդերձ նոր պահանջներ է դնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել վերը նշված չափերով հողազավթումին: Եվ, երբ գա մի պահ, որ Հայաստանը Ադրբեջանի որևէ պահանջ մերժի (իսկ դա մի օր լինելու է, հիմար կկվի /«Չարի վերջը» հեքիաթը վկա), ապա վերջինս կհարձակվի Հայաստանի վրա:

Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի: Միայն ուժեղ Հայաստանը կարող է կանգնեցնել թշնամու ախորժակը»:

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am