Համբալապատում կամ «Եվրաքացի»՝ հանուն Փաշինյանի

Ճիշտ այն նույն րոպեներին, երբ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երթևեկության օրինակով խոսում էր օրենքի առաջ բոլորի հավասարության մասին ու «կռուտոյ արագության» դրսևորումները պայմանավորում էր «քուչում ապրածով», Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը բառի բուն իմաստով «կռուտոյ արագությամբ» ու քուչայական մեթոդներով իր ենթակաների հետ ծեծի էր ենթարկում ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Փաշինյանն իր քուչայական տեսությունը ներկայացնում էր բավական բարձր տրամադրությամբ, անթաքույց ծիծաղով։ Արդյոք նրան այդ պահին արդեն զեկուցե՞լ էին, որ իր արտահաստիքային աջակից կուսակցության անդամը թաղի խուժանի նման ՏԻՄ շենքում մարդ է ծեծում, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց Փաշինյանի տեղեկացվածությունն այդքան էլ կարևոր չէ։ Նա ուրախ էր, որովհետև գիտի՝ ծեծի ցանկացած դրսևորում կարող է ծառայեցնել իր նպատակներին՝ կախված իրերի դասավորությունից ու կոնյունկտուրայից։

Փաշինյանը կարող է ընդհանրապես անտեսել վարչական շրջանի ղեկավարի խուլիգանական արարքը, հատկապես, որ իրավապահների սկզբնական գործողությունները հենց դրան էին ուղղված (ծեծի ենթարկված մարդուն ձերբակալել են, ծեծողին՝ ոչ)՝ այդպիսով ազդակ հղելով իր բոլոր աջակիցներին, որ հանուն իշխանության ծեծը ներվելու է։ Դա Փաշինյանին չափազանց անհրաժեշտ է․ առջևում ընտրություններ են, և առանց ծեծի ու բռնության նա չի կարողանալու պահպանել իշխանությունը։

Հնարավոր է, սակայն, նաև դեպքերի այլ ընթացք։ Փաշինյանը կարող է օգտագործել այս ծեծի միջադեպն իր ներթիմային հարցերը կարգավորելու նպատակով։ Ընդ որում, այս լուծումը կարող է ձեռնտու լինել միաժամանակ երկու ուղղություններով։ Վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ենթական է, և Փաշինյանը տեղի ունեցածը կարող է մեծ շոու սարքել՝ ստիպելով ձերբակալել ծեծողին և հրաժարական ներկայացնել Ավինյանին։ Այդպիսով նա կլուծի Ավինյանի հետ վաղուց հասունացած ներթիմային կոնֆլիկտը, կմեկուսացնի նրան ընտրություններից առաջ։

Քննչական կոմիտեն խուսափում է բաց տեքստով ասել՝ Փաշինյանը ստել է
Իսկ եթե ծեծը ներվի, ապա բացի այլ ծեծողներին անպատժելիության ուղերձից, դա կլուծի երկու խնդիր՝ Ավինյանի նկատմամբ Փաշինյանը կստանա վերահսկողության, շանտաժի ևս մեկ լծակ՝ ցանկացած պահի հիշեցնելով, որ ԱՆԻՖ-ի, Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը փոխանցված միլիոնավոր դոլարների ու մարդկանց «համբալ» անվանելու նրա հոր գործերը կարող են իրավական ընթացք ստանալ, նաև՝ այս ծեծի միջադեպը։

Մյուս կողմից, նա հավելյալ աջակցություն կստանա իրեն առանց այդ էլ կուսակցության բոլոր մասերով աջակցող Արամ Զավենի Սարգսյանից՝ հավելյալ հնազանդություն պահանջելով կուսակցին չազատազրկելու համար։

Անգամ միջին մակարդակի ժողովրդավարական երկրում տեղի ունեցածից ժամեր հետո վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալված, նրա ղեկավար քաղաքապետն էլ՝ պաշտոնանկ արված կլիներ։ Բայց քանի որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ «բաստիոն», այստեղ հարցերը կարգավորվում են փողոցում միայն 2018 թվականի մի քանի օրերին հայտնվածների կողմից յուրացված «քուչի» կանոններով։

Իսկ «Հանրապետություն» կուսակցության անդամներն էլ ներողություն խնդրելու փոխարեն՝ արդարացնում էին իրենց կուսակցի արարքը՝ դա պայմանավորելով տղայական արժանապատվությամբ։ Խոսքն այն նույն կուսակցության մասին է, որը պաշտոնապես որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների պաշտպանությամբ զբաղվողներին, խոսքն այն կուսակցության մասին է, ում ղեկավարի քնքույշ հոգին ալեկոծվում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշն այրելու տեսարաններից։

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունն ունի նաև աշխարհաքաղաքական նրբերանգ։ Այլևս մարդ ծեծող ու դրանից հետո «լավ եմ արել» ասող վարչական շրջանի ղեկավարի ներկայացրած կուսակցությունն իր մասնակցությամբ կայացած ստորագրահավաքի անունը պետք է փոխի՝ «Եվրաքվեն» դարձնելով «Եվրաքացի»։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am