Բենզինը կարող է դառնալ 550 դրամ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է: Հայաստանում վառելիքի շուկան ԵՏՄ մտնելուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, եւ Հայաստանը վառելիք ներկրում է բացառապես Ռուսաստանից: Բայց կարեւորը ոչ թե այս թանկացումն է, այլ միտումը: Առաջիկայում վառելիքի շուկայում ցնցումները կարող են զգալի լինել, եւ դա կապված է Ռուսաստանում ընթացող պրոցեսների հետ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ ռուսական մամուլը գրեց, որ 2018թ. մարտին այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո բենզինի եւ դիզվառելիքի գները կարող են կտրուկ աճել: Ըստ ռուս փորձագետների՝ վառելիքի գները զսպվում են ադմինիստրատիվ մեթոդներով, քանի որ գների կտրուկ թանկացումը կարող է առաջացնել ավտոմեքենաների տերերի եւ ամբողջ հասարակության դժգոհությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նախագահի իշխանության թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Իսկ որ Պուտինը հաստատ ընտրվելու է նախագահի պաշտոնում, արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակով. ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ մայիսին նախագահ Պուտինը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Ռուսաստանում բենզինի գնի թանկացման համար մի քանի նախադրյալներ են նշում: Առաջինը կարտելային համաձայնություններն են, երբ նավթավերամշակման խոշոր ձեռնարկությունները միմյանց հետ գները բարձրացնելու համաձայնության են գալիս՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար: Կարեւոր պատճառ է նաեւ բենզինի դեֆիցիտը: Ռուսաստանում չեն կառուցվում նոր նավթամշակման գործարաններ, իսկ վառելիքի սպառումը մեծանում է: Վերջերս պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար կանգնեցվել է մոսկովյան ՆՎԳ-ն, ինչը եւս էապես ազդել է դեֆիցիտի առաջացման վրա: Արտադրողները հասկանում են, որ կարելի է օգտվել պահանջարկի եւ առաջարկի տարբերությունից, ու բարձրացնել գները: Բացի այդ, բարձր գինը կարող է զսպել պահանջարկի ավելացումը: Ռուսաստանում վառելիքի թանկացումը նաեւ հայրենասիրական բացատրություն ունի. այդ գումարներն ուղղվելու են Կալինինգրադում եւ Ղրիմում ճանապարհների կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Եթե իսկապես Ռուսաստանում բենզինի եւ դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում տեղի ունենա, ապա դա նույն կերպ կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում բենզինի գները կարող են ռեկորդ սահմանել՝ հասնելով մինչեւ 550 դրամի մեկ լիտրի դիմաց: Բենզինի գնի վրա կանդրադառնա նաեւ նոր տարվանից բարձրացվող ակցիզային հարկը: Ի դեպ, Ռուսաստանում եւս ակցիզային հարկը հաջորդ տարվանից բարձրանալու է, բայց անհամեմատ ավելի քիչ, քան Հայաստանում, ընդամենը 4 դրամ 1 լիտրի հաշվով: Գների բարձրացումը վերաբերում է դիզվառելիքին: Սա իսկապես մեծ անակնկալ կլինի հայ սպառողների համար: Գարնան սկզբին դիզվառելիքի կտրուկ թանկացումը կազդի գյուղատնտեսության վրա: Ռուսաստանում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող դիզվառելիքը, եւ ռուս ֆերմերներն այնքան էլ չեն տուժում գների բարձրացումից: Հայաստանում, որտեղ մի քանի տարի նմանատիպ ծրագիր էին իրականացնում, եկող տարվանից որոշել են այլեւս գումար չծախսել գյուղացիությանը օգնելու համար: Արդյոք կա՞ ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք: Սկզբունքորեն նման ելք կարող էր լինել այլ երկրներից բենզին եւ դիզվառելիք ներմուծելը: Օրինակ՝ ամենահարմար տարբերակը մեր հարեւան Իրանն է, որտեղ վառելիքի գներն անհամեմատ ավելի էժան են, քան Ռուսաստանում: Բայց ԵՏՄ անդամ Հայաստանը իրավունք չունի Իրանից վառելիք ներմուծել, որովհետեւ Իրանում արտադրված բենզինն ու դիզվառելիքը չեն համապատասխանում ԵՏՄ չափանիշներին՝ իբրեւ թե ավելի անորակ են: Նման չափորոշիչների սահմանումը ընդամենը միջոց է վառելիքի շուկայում ռուսական մոնոպոլիա հաստատելու համար: Հայաստանի հատկապես հարավի շրջանի վարորդները Իրանից եկած բեռնատարների վարորդներից հաճախ են դիզելային վառելիք գնում եւ իրենց փորձով գիտեն, որ իրանական վառելիքը ոչ միայն անորակ չէ, այլ շատ դեպքերում ավելի որակով է, քան բենզալցակայաններում վաճառվողը: Հայաստանը կատարել է իր պարտադրված ընտրությունը, մենք ԵՏՄ անդամ ենք եւ պետք է համակերպվենք այն բոլոր բացասական երեւույթների հետ, որոնք այդ անդամակցության անիջական հետեւանքն են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am