Հոսպիտալացվել է Օլեգ Տաբակովը
Հայտնի ռուս դերասան Օլեգ Տաբակովը հոսպիտալացվել է կրիտիկական վիճակում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 82-ամյա ԽՍՀՄ ժողովրդական արտիստի առողջական վիճակի մասին մանրամասները դեռ պարզ չեն: Տաբակովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները հայտարարել են, որ առողջական վիճակի մասին տեղեկություններ կկարողանան տրամադրել միայն վաղը, երբ կունենան ընթացիկ անհետաձգելի անալիզների արդյունքները:
