Չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինակա՞ն է, թե՞ ոչ, բայց որ 100% արդար է՝ դա հաստատ. Մելիքյան

Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար. շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։

Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը՝ որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։ Ու դրա համար «պարգևատրվում է նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։

Ու ինչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ:

Ես իրականում չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ։

Ու մի բան էլ հավելեմ։ Մեեծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի տակ։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։

ՀԳ. Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն ընկնում է փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։

ՀԳ-2. Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակալ «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am