Շարմազանովը մի քանի րոպեում կարողացավ այնտեղ ասել այն, ինչ պաշտոնական Երևանը տարիներ շարունակ խուսափել է հստակ ձևակերպել․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Երեկ օրվա երկրորդ կեսի լրահոսի հիմնական «մոդերատորը» Էդուարդ Շարմազանովն էր, ով Մոսկվայում, մասնակցելով Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառմանը, տեղում մի քանի րոպեի ընթացքում կարողացավ կանխել ադրբեջանական պլանավորված սադրանքը։ Շարմազանովը հընթացս ցույց տվեց, թե ինչպես պետք է քաղաքական գործիչն իրեն պահի ցանկացած անակնկալ և սադրիչ իրավիճակում՝ իր «զինապահեստում» ունենալով համապատասխան տեղեկատվական բազա, պատրաստվածություն և սադրիչներին իրենց տեղը ցույց տալու կարողություն։

Նշեմ, որ ադրբեջանցիները իրենց ելույթում որոշ «դիվանագիտական փաթեթավորմամբ» նշել էին, թե՝ «այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին և 2023-ին, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում էր, և Ադրբեջանը կարողացավ վերականգնել արդարությունը»։

Առանց պաթոսի հարկ է արձանագրել, որ Շարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք՝ կիրթ և հանգամանալից կերպով, ընդամենը 2-3 րոպեի ընթացքում Մոսկվայում բոլորի ներկայությամբ ասելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2020-ին և 2023-ին Արցախում։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը նեոնացիզմի դասական դրսևորում էր, և դրա դեմ պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր և տրվի համապատասխան գնահատական։ Ի դեպ, շատ կարևոր է, որ այս մասին խոսվել է հենց Մոսկվայում և հենց ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում, քանի որ Արցախում տեղի ունեցածը իսկապես ֆաշիզմի դրսևորում էր, որի մասին մինչ օրս պատշաճ կերպով չէր բարձրաձայնվել։

Արձանագրենք, որ որոշ ծախու գրչակներ և նիկոլական պրոպագանդայի սպասարկուներ, այդ թվում՝ լրատվամիջոցներ կոչվածները, բնականաբար դժգոհ են Շարմազանովի այս ուժեղ արձագանքից և ցավով են ընդունում իրենց ադրբեջանա-թուրքական տերերի հասցեին հնչած գնահատականները։ Նրանք փորձում են տեղեկատվական աղմուկ ստեղծել, զբաղվել արհեստական թեմաների շաղախմամբ և ամեն կերպ ջրել այդ դրվագի նշանակությունը։ Սակայն բանական յուրաքանչյուր հայ հստակորեն հասկանում է, որ Շարմազանովը, նախևառաջ, Մոսկվայում ներկայացրել է հայկական շահը և համապատասխան գործիքակազմով սաստել է ադրբեջանական մանիպուլյացիան։

Ամփոփելով ասեմ, որ Շարմազանովի ելույթը Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շրջանակում, վկայությունն էր այն ճշմարտության, որ երբ պետությունն ապակենտրոնացել և լուռ է անհատը կարող է ստանձնել ազգային արժանապատվության պաշտպանության առաքելությունը։ Շարմազանովը, լինելով ընդդիմադիր, բայց քաղաքական փորձով և պատմական բարձր գիտակցությամբ զինված գործիչ, մի քանի րոպեում կարողացավ այնտեղ ասել այն, ինչ պաշտոնական Երևանը տարիներ շարունակ խուսափել է հստակ ձևակերպել՝ Արցախի դեմ տեղի ունեցածը նեոնացիզմի դրսևորում էր։ Այդպիսի ուղերձ հնչեցնել Մոսկվայում՝ այն էլ ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդի ներքո, պարզապես հայտարարություն չէր․ դա քաղաքական ճշմարտության բարձրաձայնում էր միջազգային լսարանի համար։ Այս ելույթը հիշեցում էր նաև, որ ազգային շահը կարող է և պետք է ներկայացվի ոչ միայն պաշտոնական հարթակներից, այլ նաև բարոյական պատասխանատվություն ունեցող անհատների միջոցով»։

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am