Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում է․ «Անկայուն իրավիճակ․ Սյունիքը վերցնելու Ալիևի նպատակը շատ մեծ է» (video)

Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիները լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք: Այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում։ Ընտրությունների ժամանակ 21թ․-ին ինձ շատ էին հարցնում՝ բայց քանի տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում է 3-5 տարի, արդեն 4-ն անցել են։ Ինչ-որ բան արվո՞ւմ է, չեմ տեսնում։ Երբ որ ինձ ասում են, որ Հնդկաստանից հրետանի են առնում կամ ինչ-որ հրթիռ, իմ մոտ հարց է առաջանում, հետո ո՞նց ես զինամթերքով դա ապահովելու։ Եվ բան են առնում, որը չեն կարողանում բերել։ Ո՞նց։ Մի բան ստեղից, մի բան մի տեղից, մի բան մի ուրիշ տեղից։ Ու ամենից հետաքրքիրը գիտե՞ք ինչ է։ Եթե հիշում եք, հրապարակային մեղադրում էին, որ 80-ական թվականների զենքերով էին կռվում։ Ուկրաինայի պատերազմը նայեք․ 60-ական, 70-ական, 80-ական թվականների զենքերը ամենից հուսալի զենքերն են, ըստ էության։ Այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բայրաքթարներին։ Ուկրաինայում նույն ռուսական ՀՕՊ-ի հնարավորություններով 2 շաբաթում բոլոր բայրաքթարները խփեցին, վերացան։ Բայրաքթարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջին 2-3 շաբաթվա ընթացքում, որովհետև մեծ էին, ռադարները բռնում էին, փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դրանք մեծ էին, դանդաղաշարժ, 150, 160 կմ/ժամ։ Ո՞նց եղավ, որ այդպես եղավ։ Մենք պետք է առաջին 2 շաբաթում բայրաքթարների հարցը լուծեինք և ավարտեինք։ Ո՞նց եղավ։ Այ պատճառներից մեկն այն է, որ ասում էի։ Բանակը «կլուբնիչնի» ռեֆորմների պրոցեսի մեջ էր։ ՀՕՊ-ը չաշխատեց։ Ինչո՞ւ ամբողջ օդը չփակվեց։ Որովհետև ՀՕՊ-ի պատվերը փոխել են, առել են Սու-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել դրանց ֆոնի վրա։ Հիմա սրա մասին պետք է խոսե՞լ, թե՞ պետք չէ։ Հիմա գնում են 185 մմ-անոց հրետանիներ, որի մարտագլխիկն արժե 4000-5000 դոլար։ Մի պահ գինը թռել էր մինչև 7000-8000։ Ամենից էժանը՝3000։ Դուք ո՞նց եք պատկերացնում, էդ ինչքա՞ն պիտի բերեք և հետո էդ ո՞նց պիտի բերեք։ Ձևն էլ չկա բերելու։ Բաներ կա, որ անում են մարդիկ, մեկ-մեկ քեզ հարց ես տալիս՝ էս մարդիկ ընդհանրապես մտածում են, թե էդ մտածելու ընդունակությունը չունեն։ Հետո ո՞նց եք էդ հարցերը լուծելու, մի բան Հնդկաստանից, մի բան Ֆրանսիայից։ Անկեղծ ասած, չեմ հասկանում, դրա սպասարկումը ո՞նց է լինելու։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ «Ցեզար» կոչեցյալը, որը Ֆրանսիային պատվիրել են, լավ հրետանի է, չափազանց նուրբ։ Մարտական այդ վիճակում վերանորոգել հնարավոր չէ, հենց մի քիչ շարքից դուրս է գալիս, տանում են չգիտես ուր վերանորոգման համար։ Այդ բազան դուք ստեղծո՞ւմ եք, թե՞ չեք ստեղծում, չեն ստեղծում։ Ինչ-որ մի բյուջե կա, որը պիտի ծախսեն, թե ի՞նչ են ծախսում, ո՞վ է առնում, ո՞նց են առնում։ Հիմա հարցը հետևյալն է՝ մարտունակ բանակ, ռազմաքաղաքական դաշնակիցներ, որոնց հետ հարաբերությունները պետք է վերանորոգել, և իհարկե, տնտեսական զարգացվածության մակարդակը։ Ինձ մտահոգում է, որ այս վերջին տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումներ Հայաստանում գրեթե չկան։ Ինչո՞վ է պայմանավորված։ Լիքը գործարաններ են բացել, ոչ մեկը չաշխատեց։ Պարզվեց, դրանք չեն էլ եղել։ Ուղղակի PR, նկարվելու համար ինչ-որ բան էին բացում, ոչ մի բան չաշխատեց։ Հիմա կամ մենք դառնում ենք զուտ սպասարկող երկիր, սպասարկման ոլորտ։

Այդ սպասարկման ոլորտն էլ լիմիտ ունի,դու ծով չունես։ Որևէ մի քայլ չի արվել արդյունաբերական հնարավորությունների զարգացման համար։ Սա պիտի փոխվի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, առաջին քայլը, որը պիտի լինի, անվտանգության հարցն է։ Եթե դու անվտանգության հարց չես լուծում, բոլոր մյուս հարցերը ռիսկային են դառնում»,- ասել է երկրորդ նախագահը:

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am