ՄԻԵԴ դատավոր դառնալու պայմանը՝ ՍԴ որոշումը. ինչպես Վահե Գրիգորյանը հարթեց իր ճանապարհը Ստրասբուրգի համար և Ստրասբուրգում

Ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ շուրջ 4 տարի քննելուց, մի քանի անգամ քննությունն ընդհատելուց ու կրկին վերսկսելուց հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վերջապես հրապարակեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումը:

Ըստ այդ որոշման՝

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։

2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Հետո, իհարկե, մասնագետները պետք է արձանագրեին, որ մի քանի տարի քննվող գործեր կան, որոնց քննության ժամանակ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ չի կարելի մարդու գույքի բռնագանձման գործընթաց սկսել՝ ուսումնասիրությունը սկսելով «մանկապարտեզի» տարիներից, և բացի դրանից՝ չի կարելի շուստրիություն անել՝ համապատասխան թիրախների վերաբերյալ քրեական վարույթ սկսելով՝ բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործընթաց սկսելու համար՝ շատ լավ իմանալով, որ հարուցված քրեական վարույթը՝ առանց որի այդ գործընթացի մեկնարկն անհնարին կլիներ, կարճվելու է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ու թեև դեռ բռնագանձված գույքեր չկան, կան մի քանի հաշտության համաձայնություններ ընդամենը, սակայն դա չի նշանակում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) այս թեմայով դիմումների տարափ չի լինելու ու Հայաստանի և առաջիկա շուրջ 10 տարում ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության վրա ֆինանսական, իսկ ՀՀ-ն ներկայացնող դատավորի վրա՝ բարոյական և ոչ միայն, ծանր բեռ չի դրվելու:

Գործով զեկուցողն, ի դեպ, ՄԻԵԴ-ում ՀՀ-ից նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն է, ով երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին՝ մեկնաբանելով ՍԴ վերջին որոշումը, ըստ էության՝ իր վերջին որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում:

Կարճ հարցազրույցի միակ բովանդակային մասը, թերևս, այն էր, որ անձի՝ պետական պաշտոնը ստանձնելուց առաջ ունեցած գույքը ենթակա է ուսումնասիրության՝ նրա գույքային դրությունը մինչև պաշտոնը ստանձնելու պահը հասկանալու համար, սակայն բռնագանձման ենթակա չէ:

Վահե Գրիգորյանը փորձում էր հիմնավորել, թե առանձնապես լուրջ բան չի կատարվել, բայց այն, որ ՍԴ-ի որոշումը նոր իրողություն է ստեղծել այս վարույթների մասով, հասկանում են բոլորը, այդ թվում՝ արդարադատության նախարար, նախկինում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գծով տեղակալ Սրբուհի Գալյանը, ով այսօր հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի:

Գալյանը վստահեցրել է, որ ՍԴ որոշման պատշաճ մեկնաբանման դեպքում ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակները չեն նեղանա։

«Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես կա, ես կարծում եմ՝ շրջանակների սահմանափակվածություն չի լինելու»,- ընդգծել է Գալյանը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ անհրաժեշտ կլինի վերանայել արդեն իսկ ներկայացված հայցադիմումները։

«Միանշանակ կարիք առաջանալու է, որպեսզի հայցադիմումները վերանայվեն, տեղի ունենա վերահաշվարկ, որպեսզի դրանք ավելի ճշգրիտ լինեն»,- նշել է արդարադատության նախարար Գալյանը։

Այն, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, իշխանության վերաբերյալ իրենց խիստ լոյալ դիրքորոշմամբ հանդերձ, խնդիրներ էին տեսել այս օրենքի հետ կապված, ակնհայտ է, բայց ոչ բավարար, որ ՍԴ-ն՝ Վահե Գրիգորյան զեկուցողով հանդերձ, նման որոշում կայացներ:

Շան գլուխը թաղված է, թերևս, Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ մեկնելու մեջ:

Ըստ էության 2023թ. օգոստոսին արդեն այս գործով կարող էր որոշում կայացվել՝ բոլոր հարցուպատասխանների հնարավոր երկարաձգումները հաշվի առնելով, բայց վարույթը որևէ կերպ չի վերսկսվում, և միայն Վահե Գրիգորյանի՝ շատ առեղծվածային ու ոչ միանշանակ կերպով ՄԻԵԴ դատավոր ընտրվելուց հետո վերջինս վերսկսում է գործի քննությունը ու 2 շաբաթում կայացնում որոշում՝ ուղիղ ՄԻԵԴ գնալուց անմիջապես առաջ:

Կարո՞ղ է լեգիտիմ կասկած լինել առնվազն առ այն, որ վերջինս ՄԻԵԴ-ից ցուցում է ունեցել ոչ միայն գործն ավարտին հասցնելու, այլև դրանում ՄԻԵԴ-ի Մեծ պալատի «Յորդանովն՝ ընդդեմ Բուլղարիայի» որոշման ուղիղ հիշատակության ու դրա բովանդակության հաշվի առնման վերաբերյալ, որն, ի դեպ, անտեսվել է մեր դատարաններում, և որը, ի դեպ, հիշատակված է ՍԴ որոշման մեջ:

Մի ուշագրավ հանգամանք ևս:

Հարցազրույցի ընթացքում Վահե Գրիգորյանը, պատասխանելով հարցին՝ ո՞ր դեպքում կարող է գույքը բռնագանձվել, ասում է ՝ եթե «գույքը գերազանցում է 50 միլիոն դրամը հայցը ներկայացնելու պահի դրությամբ»:

Մինչդեռ ՍԴ որոշման մեջ ասվում է՝

«Դիմողը նաև գտնում է, որ Օրենքը չի պատասխանում այն հարցին, թե կոնկրետ որ գույքն է ենթակա բռնագանձման և ինչ չափով։ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ ապօրինի ծագում ունեցող գույք է՝ գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույք, մի քանի միավոր գույք կամ մեկ միավոր գույքի բաժին, որի ձեռքբերումն Օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործումից ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները)։

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքով ապօրինի ծագում ունեցող գույքը սահմանվում է որպես ձեռքբերումն օրինական եկամուտներով չհիմնավորվող մեկ միավոր գույքի բաժին կամ մեկ միավոր գույք կամ մի քանի միավոր գույք, ինչպես նաև նշյալի օգտագործումից ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները): Իր հերթին բռնագանձման է ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով Օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա գույքի կազմը կարող է և պետք է որոշակիացվի Օրենքի դրույթների մեկնաբանման և կիրառման միջոցով»:

Այսինքն՝ որոշակի չէ՝ մե՞կ, թե՞ մի քանի գույքի համամասնությամբ 50 միլիոն դրամը գերազանցելու մասին է խոսքը: Հետևաբար՝ կա՛մ Վահե Գրիգորյանն իր հարցազրույցի միջոցով փորձեց հստակեցնել ՍԴ որոշումը, և այլևս ցանկացած գույք, որը նվազ է 50 միլիոն դրամից, չի կարող բռնագանձման ենթակա լինել, քանի որ հստակ է, որ վերջինս օգտագործում է «գույք» եզրույթը, կամ պարզ չէր՝ ինչ է ասում Վահե Գրիգորյանը:

168.am

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am