Վարչապետը ներկայացրեց նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին՝ համատեղ աշխատանքի համար, բարձր գնահատել նրա գործունեությունը և նշել, որ պարոն Զախարյանի գլխավորությամբ նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգում առկա են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են: Վարչապետը նշել է, որ անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ, կյանքի են կոչվել կարևոր նախաձեռնություններ, նախարարությունն ակտիվ համագործակցել է Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լևոն Յոլյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա  գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ու ծրագրերն շարունակական և արդյունավետ կիրականացվեն: Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կատարած  աշխատանքի բարձր գնահատանքի համար և նշել, որ համակարգում անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են ծավալուն աշխատանքներ՝ ուղղված էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացմանն ու կայունացմանը: Նրա խոսքով՝ լուրջ աշխատանքներ են տարվել նաև կորուստների կրճատման ուղղությամբ և ներկա դրությամբ համակարգում կորուստները կրճատվել են երկու տոկոսով: Այս ընթացքում մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Երվանդ Զախարյանը կարևորել է նաև էներգետիկ հաշվեկշռի պահպանման խնդիրը, որի համար ձևավորվել է նոր մեթոդաբանություն: Նրա տեղեկացմամբ՝ համակարգում վերջին 7 ամիսների կտրվածքով արձանագրվել է մոտ 3,5 միլիարդ դրամի դրական բալանս՝ նախկին մի քանի տարիների ընթացքում  արձանագրված վնասի դիմաց, որը ձևավորվել է Հայաստանի  էլեկտրական ցանցերում: Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում սկսվել են մի քանի լուրջ ծրագրեր, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ գծի շինարարական աշխատանքները, իսկ առաջիկայում կհայտարարվի Հայաստան-Վրաստան բարձր լարման գծի շինարարության մրցույթը: Երվանդ Զախարյանը նշել է, որ այս բոլոր համակարգային աշխատանքներն իրականացվել են հանրապետության Նախագահի աջակցությամբ, գտնվել նրա ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՀՀ վարչապետի ամենօրյա օժանդակությամբ: Երվանդ Զախարյանը շնորհավորել է նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և վստահություն հայտնել, որ նրա փորձի ու նախարարության անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն և խնդիրները կլուծվեն: Իր հերթին, Լևոն Յոլյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ դա մեծ պատասխանատվություն է իր համար: Նորանշանակ նախարարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտները Հայաստանի համար ունեն ռազմավարական կարևորագույն նշանակություն և վստահություն հայտնել, որ ինքն ու նախարարության մասնագիտական մեծ ներուժ ունեցող աշխատակազմը կկատարեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդիրները:

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am