ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի որդին` ВТБ-Азербайджан բանկի դիտորդական խորհրդի նախագահ
Ռուսաստանի խոշորագույն ВТБ բանկի ադրբեջանական մասնաճյուղը հայտարարել է43-ամյա Դենիս Բորտնիկովին Դիտորդական խորհրդի ղեկավար նշանակելու մասին: Բորտնիկովը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որդին է: Նա ВТБ բանկային խմբում աշխատում է արդեն 11 տարի: 2017 թվականի մայիսից Բորտնիկովը զբաղեցնում է ВТБ բանկի փոխնախագահի պաշտոնը: Աղբյուրը՝ Ազատություն
