Իրանում զոհերի թիվն ավելացել է․ իրավիճակն այս պահին
Դիտել նաև
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Հայտնել են ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը
The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը
Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների և զոհվածների թիվը համապատասխանաբար հասել է 750-ի և 8-ի, միջոցներ են ձեռնարկվում արտակարգ իրավիճակի վայրում հրդեհը տեղայնացնելու համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Ներքին գործերի նախարարության ղեկավար Էսկանդար Մոմենին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա գլխավոր խնդիրը վիրավորներին փրկելն ու հրդեհի լիակատար մարումն է։ Այս պահին մոտ 750 մարդ վիրավորվել է, 8-ը՝ մահացել», - ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։
«Փրկարարական և իրավապահ մարմինները ներկա են դեպքի վայրում, և մենք հույս ունենք, որ իրավիճակի լիակատար վերահսկողությունը կհաստատվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում», - հավելել է նա։
