«Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը

«Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը

——————————

1. Նիկոլենք քաղաքացուն հազարներով սպանել են, բայց նշում են քաղաքացու օրը։ Հենց սա՛ է հեղափոխական պոպուլիզմը, դեմագոգիան, փարիսեցիությունը, ցիիզմը, լկտիությունը։

2. Քաղաքացու օրը նշվում է անմակարդակ գեղցու մշակույթի կրողներով։ Ճիշտ է, Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, փառք Աստծո, արդեն խորոված չի պատրաստվում, բայց միևնույն է Նիկոլ Փաշինյանի գեղցիության հոտը զգացվում է։

3. Նախընտրական կեղծիքներին փոխարինելու են եկել հետընտրական կեղծիքները, երբ վերանայվում են քաղաքացիների տված քվեի արդյունքները՝ ապօրինի հետապնդումների, «անասնագողության», ստվերային գործարքների և մեթոդների օգնությամբ։

4․ Մականունավոր օլիգարխներին փոխարինելու են եկել «հեղափոխական» օլիգարխները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ի դեպ, որոշ մականունավորների հետ լավ լեզու են գտել «հեղափոխականներն» ու փայ մտել հետները։ Աննա Հակոբյանը դարձել է «հեղափոխական» օլիգարխիայի խորհրդանիշը։ Նա իր մեջ խտացնում է Ռաիսա Գորբաչովայի և Չաուշեսկուի կնոջ կերպարները։

5․ Կոռուպցիան ու ընտրակաշառքը դարձել են «պետական»։ Գյումրիի ընտրությունները դրա վառ ապացույցն էին։

6․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մահը երիտասարդացել է, Արցախը՝ հանձնվել, մեր պետության տարածքը՝ փոքրացել։

7․ «Հեղափոխությունը» բերել է գների աճ, հարկեի և տուրքերի ավելացում, տրանսպորտի թանկացում, արագաչափերի ու տեսախցիկների քանակային ավելացում, պետական պարտքի կրկնապատկում։ Աղքատացել են ՀՀ հպարտ որակված քաղաքացիները, հարստացել են Նիկոլ Փաշինյանը, իր նեղ շրջապատն ու բանկերը։ Փաշինյանի համար քաղաքացին թալանի ու տուգանքի մատերիալ է։

8․ Նիկոլ Փաշինյանը հակադրության մեջ է դրել պետության ու քաղաքացու շահերը՝ վերջինիս ավելի բարձր դասելով։ Այս թեզի տակ կեղտոտ բան կա։ Թուրք–ադրբեջանական թելադրանքներով առաջնորդվող Նիկոլը քարոզչական նախապատրաստական աշխատանք է կատարում, որպեսզի հետագայում հայտարարի, որ հանուն քաղաքացու կարելի է զոհաբերել պետությունը։ Իրականում հա՛մ քաղաքացուն է զոհաբերում, հա՛մ պետությունը։ Ինչպես որ Արցախի դեպքում եղավ։ Այսինքն՝ նա ոչ թե ծայրահեղ ազատական թեզ է առաջ տանում, այլ այդ թեզի տակ սղացնում է իր պրոթուրքական քաղաքականությունը։

9. «Քաղաքացու օր» նշող «հեղափոխականները» կռիվ են տալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ, որը ՀՀ–ի ու ՀՀ քաղաքացու ձևավորման հիմքում է ընկած։

10. Գալիս է թիվ մեկ գեղցուց քաղաքացու վրեժի պահը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am