Գաղափարական վակուումը Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլի կողմից ստեղծված «Քաղաքացու օրվա» հետ կապված մի քանի դիտարկում, թե ի՞նչ է ասում նա քաղաքացուն շուրջ 7 տարի, և թե ի՞նչի հետ գործ ունենք:

Հայաստանյան արդի ամենախորքային խնդիրներից մեկն այն է, որ գաղափարական վակուումը, որն իրականում սպանում է հանրային մտածողությունը, ներկայումս Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն։ Այս զույգը վերջին շրջանում տոտալ լծված են այդ գործին՝ լինի դա համայնքային հանդիպումների շարքով, թե էլիտար դահլիճներում միջինից ցածր կրթություն ունեցող լսարանների հետ կազմակերպվող պաթոսային քննարկումներով։

Ըստ էության՝ Նիկոլի և Աննայի հանրային ու քաղաքական հռետորաբանության մեջ ակնհայտ է մի բան՝ չկա որևէ ամբողջական, ինքաբավ գաղափարախոսություն։ Կա բառապաշար, կա խոսք, երբեմն նույնիսկ հուզականություն, սակայն դրանք չունեն գաղափարական հենք, արժեքային հստակություն կամ ծրագրային խորություն։ Այս դատարկությունը քողարկելու համար նրանք օգտվում են պարբերաբար կիրառվող մեխանիզմից՝ տարբեր աղբյուրներից վերցրած հատվածական մտքերի ու սիմվոլների անզգույշ օգտագործումից։ Շատ դեպքերում՝ կարելի է ասել՝ գեղեցիկ արված պլագիատներ են ստացվում։ Սակայն այդ «գեղեցկությունը» գեղարվեստական չի, այլ մանիպուլյատիվ։ Արդյունքում ստեղծվում է գաղափարաբանական մի «մոնտաժ»՝ որը ոչ թե ձևավորում է հանրային գիտակցություն, այլ մոլորեցնում է այն, ջլատում է դիմադրողականությունը։

Այս ամենի առանցքում ընկած է Նիկոլի «իրական Հայաստան» կոչվող նարատիվը։ Դա մի պեսուդոմշակութային կոնցեպտ է, որի միջոցով նա փորձում է փոխարինել հանրային հիշողության, ազգային ինքնության և քաղաքական ապագայի վերաբերյալ խոսակցությունը՝ իրեն հարմար «քարոզչական կոմպոզիցիայով»։ Սակայն այդ կոնստրուկցիան ինքն իրեն հակասող պատկերացումների կույտ է․ մի կողմից նա մերժում է ավանդական հայրենասիրական նարատիվները՝ պիտակավորելով դրանք «կործանարար», մյուս կողմից՝ հենց այդ նույն նարատիվների վրա է հիմնվում իր պոպուլիստական լեգիտիմացիայի փորձերը, երբ օրինակ՝ խոսում է 44-օրյա պատերազմի զոհաբերության ու արդարացման մասին։

Մասնավորապես նիկոլական բառապաշարը կառուցված է քաղաքական առումով շահավետ պահերից վերցված արտահայտությունների վրա։ Դիտարկենք դրանցից մի քանիսը․ «պետությունն առաջնային է, ոչ թե հայրենիքը», այս թեզի արմատները գալիս են ինստիտուցիոնալ ազգի մոդելից, սակայն այստեղ օգտագործվում է՝ հայրենիքի և պետության արհեստական հակադրության նպատակով, «հայը պարտավոր չէ զոհվել» պնդումը վերցված է ապագաղութացման դիսկուրսից, բայց գործածվում է հակահերոսական մոդելի լեգիտիմացման համար, «անցյալով չպետք է ապրել» միտքը փոխառություն պոստմոդեռն մտածողությունից, բայց Նիկոլի մոտ այն մերժում է ոչ թե կեղծ ավանդույթները, այլ հենց պատմական հիշողության կենսունակ ուժը։

Վերը շարադրված մի քանի քայլանոց կոմբինացիան արվում է բավական անկիրթ ու փնթի ձևով՝ առանց կառուցվածքային ուսմունքի, առանց ռազմավարական վեկտորի, չկա աշխարհայցք»։ Այս նույն դատարկության մեջ տեղավորվում է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը։ Առաջին հայացքից՝ թվում է՝ սա կրթական շարժում է, բայց իրականում՝ դա քարոզչական ծխածածկույթ է՝ մտավոր քանդված պատերը փակելու համար։ Նա իրականում՝ ուսուցանում է «ստատիկ ազատություն», «անորոշ հայրենիք», «լիբերալ ֆաշիզմ»։ Աննան չի կրթում սերունդ, այլ ձևավորում է նյարդային, անինքնություն, գաղափարազուրկ ու մեկուսացված մի սերունդ, որը պարզապես «չպետք է նմանվի նախորդին»՝ թեկուզ առանց որևէ բան դառնալու։

Այս ամենի վերջնարդյունքը ոչ թե սերունդ կրթելն է, այլ՝ գաղափարազուրկ, խճճված, սեփական լեզվով մտածել անկարող հասարակություն ստեղծելը։ Հենց այստեղ հատնվում ենք մյուս փակուղում, երբ հասարակությունը չի կարող ձևակերպել իր վերլուծությունը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նույն հանրությունը չի կարողանում պաշտպանել իր պետությունը՝ հենց այն նույն պետությունը, որը Փաշինյանը պահանջում է գերադասել հայրենիքից»։

դիտվել է 324 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի «Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն» «Հրապարակ»․ Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ» Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ» «Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք» ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ» Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ» Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am