Իրաքի վարչապետը Թուրքիայից պահանջել է հանել զորքը
Իրաքը պահանջում է Թուրքիայի զինված ուժերի ամբողջական դուրս բերում: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է Իրաքի վարչապետ եւ իրաքյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Հեյդար ալ-Աբադին` Բաղդադում ելույթ ունենալով իրաքյան ոստիկանության ստեղծման մեկամյա տարեդարձին նվիրված զորահանդեսից առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Մենք պնդում ենք, որ Թուրքիան իր զորքը հանի մեր տարածքից: Միջազգային օրենքների շրջանակում սեփական երկիրը պաշտպանելով` մենք իրավունք ունենք օտարերկրյա զորքը դուրս մղել մեր սահմաններից եւ չենք տատանվի այդ անելիս», - հավաստիացրել է ալ-Աբադին:
