Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր էինք գրել ավանդական դարձած ջահերով երթի մասին, վերջում հպանցիկ նշել էինք. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»:

Այս տողերից ՔՊ-ում ոմանք վատացել էին, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանն այն որակել էր հեքիաթ եւ գրել. «Ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ՝ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ: Բնականաբար, մերժում էր ստացել եւ ստիպված հրաժարականի դիմում գրել»։

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ եղե՞լ է արդյոք նման բանակցություն, պայմանավորվածության փորձ, եւ ինչո՞ւ հենց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց` ցեղասպանության հիշատակի օրվա նախորդ օրը։

Շարմազանովը զարմացավ, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ հրաժարականի ժամկետների շուրջ ինչ-որ բանակցություններ են ընթացել․ «Ես Սերժ Սարգսյանից նման բան չեմ լսել, մնում է՝ Կարեն Կարապետյանն ասի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Բայց, ինչքանով ես գիտեմ, մինչեւ հրաժարականը Կարեն Կարապետյանը դրանց հետ չի շփվել, եթե շփվել է, ես չգիտեմ, ես չեմ լսել։

Էշ-էշ խոսում են, էլի․․․ Ես չեմ հավատում, որ Կարեն Կարապետյանն իրենց հետ հանդիպել է, ես հազար անգամ խոսել եմ իր հետ, նման բան չի ասել: 24-ից հետո պիտի հանդիպեին Նիկոլն ու Կարեն Կարապետյանը, բայց 24-ի երեկոյան չեմ հիշում` Նիկոլն ինչ պայման դրեց, Կարենը հայտարարեց, որ կա՛մ առանց նախապայմանների ենք հանդիպում, կա՛մ չի լինի հանդիպում, ու այն այդպես էլ տեղի չունեցավ, ապրիլի 23-ին խոսել եմ Կարապետյանի հետ, 24-ի երեկոյան Գործադիրի նիստ ենք արել, որ լիներ հանդիպում, կասեր՝ հանդիպել եմ, խոսել եմ»:

Իսկ ինչո՞ւ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ «Բանը բանից անցել էր, դիմացը ապրիլի 24-ն էր, ու շատ հավանական էր, որ այդ օրը սրանք կոնտրոլից դուրս բերեին ամեն ինչ, այնպիսի վիճակ լիներ, որը մեր պետությանը, ազգին սազական չէր լինի՝ բախում անեին, մի բան հրահրեին, իհարկե, ապրիլի 24-ը նշանակություն է ունեցել հրաժարականի համար, Սերժ Սարգսյանն իրեն չէր կարող թույլ տալ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի առաջ Հայաստանում նման բաներ լինեին, խնդիրը միայն իրեն հուշահամալիր գնալը թույլ չտալը չէր, այլ՝ խայտառակ չլինեինք, մեկի քթից արյուն չգար։ Բայց սրանց համար ապրիլի 24-ն ի՞նչ է որ, կա՛մ իրենց համար, կա՛մ` Էնվեր փաշայի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am