«Մանուշակ» մանկապարտեզ մտած անձը դեպքի պահին եղել է սթափ. պաշտպան
Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը դեպքի օրը եղել է սթափ վիճակում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը։ Պաշտպանն ասաց, որ նշանակվել էր փորձաքննություն իր վստահորդի սթափության աստիճանը պարզելու համար, որի արդյունքներն արդեն պարզ են։ «Փորձաքննության արդյունքների համաձայն՝ Արգամ Հովիկյանը ո՛չ թմրանյութի ազդեցության տակ է եղել, ոչ էլ ալկոհոլ է օգտագործած եղել։ Նա եղել է սթափ վիճակում»,-ասաց պաշտպանը։
