Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

«Հրապարակը» գրում է ․ Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում:

Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել` չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը` չգիտեմ»: Իսկ «ախրանան» եկել, ի՞նչ է արել։ «Ես չգիտեմ»: Դուք չե՞ք այդ կառույցի ղեկավարը։ «Եկել նայել են, հետաքրքրվել-բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել` գալու հետ կապված, ասել են՝ կտեղեկացնենք»: Իսկ ինչո՞ւ եք Աննա Հակոբյանին հրավիրել, որպես երիտասարդ «գիտնակա՞ն»։ «Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, «Իմ քայլ»-ին ենք հրավիրել»: Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։ «Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն»: Նկատի ունեմ՝ համագործակցո՞ւմ եք, թե՞․․․ «Նախկինում էլ ենք արել, բայց ի՞նչ կա դրա մեջ, Գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք»: Այսինքն՝ տարբերություն չկա՞ Գրողների միության եւ իշխանական «Իմ քայլի» միջեւ։ «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 04․ 25 թ համարում։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am