Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Հյուրերը ելույթ կունենան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 16–ին և 17–ին «Պատերի համր շշուկը» ներկայացման մեջ։

