Ցուցադրվել է «ամենաարագընթաց» լողացող տանկը. video
Չինացի զինվորականները մշակել են VN18 լողացող տանկը: Մարտական մեքենայի փորձարկումների տեսագրությունը հրապարակված է CGTN-ի YouTube-ալիքում։
Տանկը կարող է զարգացնել ժամում մինչեւ 65 կիլոմետր առավելագույն արագություն ցամաքում, իսկ ջրում այս նմուշը կարող է շարժվել ժամում մինչեւ 30 կիլոմետր արագությամբ, ինչը, մշակողների խոսքով՝ VN18-ը դարձնում է ամենաարագ ռազմական երկընթացը:
Լողացող տանկը կշռում է 26 տոննայից ավելի, շարժիչն ունի 1600 ձիաուժ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
